Բաժիններ՝

Թբիլիսիում հունիսի 14-ին կմեկնարկի Կովկասյան ութերորդ ջազ-փառատոնը

Թբիլիսիում հունիսի 14-ից մինչեւ 19-ը ութերորդ անգամ կանցկացվի Կովկասյան ջազ-փառատոնը, որը երաժիշտների կհավաքի Հարավային Կովկասի երկրներից եւ ոչ միայն: Կովկասյան ջազ-փառատոնը Վրաստանում անցկացվում է 2010 թվականից: Դրա գոյության պատմության ընթացքում փառատոնի բեմում ելույթ են ունեցել աշխարհի 11 երկրներից ժամանակ ավելի քան հարյուր երաժիշտներ:

Փառատոնի կազմակերպիչը Art Bridge ոչ կառավարական կազմակերպությունն է՝ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության եւ Թբիլիսի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնն ավանդաբար կմիավորի ինչպես երաժիշտների վարպետության դասերը, այնպես էլ մասնակիցների կենդանի կատարումները:

Փառատոնում հունիսի 17-ին եւ 19-ին ելույթ կունենան երաժշտական կատարողներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից: Հանդես կգան Lucy Khanyan Trio (Հայաստան), Artur Grigorian Quintet (Հայաստան), Jazz Patterns (Ադրբեջան) եւ Auditorium A (Վրաստան) կոլեկտիվները: Մեծ եզրափակիչ ջեմ-սեյշնը՝ Jazz Up The Borders կարգախոսով եւ չորս երկրների երաժիշտների մասնակցությամբ, տեղի կունենա հունիսի 19-ին ժամը 20:00-ին: Մի բեմի վրա ելույթ կունենան ինչպես փառատոնի հատուկ հյուրերը, այնպես էլ վարպետության դասերի մասնակիցները: Փառատոնի համերգներին այցելությունն ազատ է, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս