Սերժ Սարգսյանը շնորհավորել է Երվանդ Երզնկյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

«Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում տասնամյակների նվիրյալ աշխատանքի շնորհիվ գրվել են հայկական ջազի տարեգրության նշանակալի էջերը:

Ձեր ստեղծագործությունները սիրված և գնահատված են երաժշտասեր հանրության կողմից, իսկ Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մանկավարժական շնորհակալ գործունեությունը ամբողջացնում են արվեստագետի և մտավորականի Ձեր կերպարը», -ասված է Հանրապետության nախագահի շնորհավորական ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930