Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է:
Հարցին՝ չկա՞ն մտավախություններ, որ Մշակույթի նախարարությունը ԿԳ նախարարության հետ միացնելու գործընթացը կարող է ազդել շենքի փաստաթղթավորման և նախագծման աշխատանքների վրա, և այդ աշխատանքները ձգձգվեն, Ժիրայր Դադասյանը նկատեց, որ սա ամենահոռետեսական սցենարը կարող է լինել։
«Եվ քանի որ այդ հրամանով Կ.Օրբելյանի վրա էին դրվում Թատրոնի տնօրենի պարտականությունները, ապա այդ մասով հրամանն ուժի մեջ է մտել Օրբելյանին պատշաճ հանձնելու օրվանը հաջորդող օրը՝ 2017թ. օգոստոսի 4-ին (նշված հրամանը մուտք է եղել թատրոն 2017թ. օգոստոսի 3-ին)»:
«Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը պատրաստվում է դատական գործընթաց սկսել Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեմ, եթե վերջինս չիրականացնի ֆիլմի ֆինանսավորման հետ կապված իր պարտավորությունները:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է դեկտեմբերի վաճառքների հիման վրա:
Վրաստանի թատերական միության որոշմամբ՝ Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արմենակ Բայանդուրյանն արժանացել է վրացի ռեժիսոր, մանկավարժ Միխեիլ Թումանիշվիլու անվան մրցանակի:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին ու ներկա աշխատակիցները 168.am-ի հետ զրույցում դժգոհել էին գեղարվեստական ղեկավար, տնօրեն Կոնստանտին Օրբելյանից, նրա աշխատաոճից, իրենց հանդեպ վերաբերմունքից:
Նրա կյանքում ճակատագրական դեր խաղաց «Փազլը»։ Հետո հայտնվեց «Երփեք»-ի և «Երփեմն»-ի բաժանված «Դիլեման», որը ծնվել էր շատ կարճ ժամանակում։
«Գեթի» հետազոտական ինստիտուտը (Getty Research Institute) թվայնացրել է օսմանյան ժամանակաշրջանի ավելի քան 6000 լուսանկար:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը վերջին տարիներին աչքի է ընկնում ակտիվ գործունեությամբ, բարձրակարգ ներկայացումների բազմազանությամբ, առաջիկայում կմեկնի արտերկիր հյուրախաղերի:
«Այսօր եկավ Լիլիթը, փորձեց բացել դուռը, տեսավ չի բացվում՝ գնաց: Մեկ էլ ոստիկանությունն ու Նազենի Ղարիբյանը եկան: Ոստիկանն ասաց, որ ահազանգ են ստացել, որ ես ներխուժել եմ տարածք, պատասխանեցի, որ նման բան չկա»:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:
Նրա կարծիքով՝ Կինոկենտրոնը ժամանակ է շահում՝ մտածելով, որ Մշակույթի նախարարությունը կլուծարվի, և իրենք այլևս ոչինչ չեն անի:
ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի հանրային կապերի մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։
Ստամբուլի «Պերա» գեղարվեստական թանգարանում հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես է գործում, որը բացվել էր դեկտեմբերի 12-ին:
Այն պահին, երբ քննարկվում էր Միքելանջելոյի 40 անավարտ քանդակները ավարտելու հարցը, ես հասկացա, որ ճիշտ պահին ճիշտ տեղում եմ հայտնվել: Պատմությունը հետևյալն է. եկեղեցին և քաղաքապետարանը 2005 թ. որոշել էին ավարտին հասցնել Միքելանջելոյի նախագծած Սբ. Լորենցո եկեղեցու արտաքին տեսքը, որի ճակատային մասում նախագծված էին 40 մարմարե քանդակներ:
Դադիվանքի վանական համալիրի եկեղեցու գմբեթներին վերականգնվել են խաչերը:
Վերջերս իմ և ընկերներիս աջակցությամբ ավելի քան 130 տարվա ընդմիջումից հետո միջին հայերենից վերածվել է արդի հայերենի և վերահրատարակվել (առաջին անգամ տպագրվել է 1886թ.-ին, Սանկտ Պետերբուրգում) «Գաղտնիք Ղարաբաղի» պատմական գիրքը:
Ասկերանի շրջանի Պատարա գյուղի տարածքում 12-13-րդ դարերով թվագրվող խաչքար է հայտնաբերվել:
«Ն․ Ղարիբյանի նամակը տարակուսանք է առաջացրել նաև ֆիլմի եվրոպական ներդրողների մոտ։ «Իսկ գուցե նրանք հայեր չե՞ն»,- զարմացել է ֆիլմի համաարտադրողներից մեկը»:
«Մի թատրոնի համար երեք անգամ հայտարարություն են տալիս, թեկնածուին համապատասխան մրցույթի նորմեր հայտարարում: Առանց խորհրդակցելու են նորին նշանակել ԺՊ: Եթե թվում է, որ թատրոնն իրենց պետք է նվիրենք՝ չարաչար սխալվում են»:
Նորվեգիայում էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի վեց գործեր են կորել Ստեներսենի հավաքածուից: Այս մասին իր հետաքննության մեջ հայտնում է Dagbladet հրատարակությունը:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
«Մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի կինոյի կառավարումը օպտիմալիզացվի, կիրառվի կառավարման նոր, արդյունավետ մոդել։ Սա տևական պայքար է, բայց մենք բավարար կամք և ուժ ունենք՝ այն մինչև վերջ տանելու»:
«Այս երկու տարիներին մոտիկից շփվելով Կոնստանտին Օրբելյանի հետ՝ պարզապես ոչ թե զարմացած, այլ ապշած եմ: Գեղարվեստական խնդիրները թատրոնում ճիշտ հիմքերի վրա դնել ու լուծել նա անկարող է: Այսպիսի հեղհեղուկ պատկերացումների տեր անձնավորություն իմ կյանքում չի պատահել»:
«Ինչ եկել ենք՝ Կոնստանտին Օրբելյանի գործը ժառանգել ենք: Սա ամիսներ է տևում: Օպերային թատրոնն ազգային արժեք է, ցանկացած քայլ պետք է իրոք մինչև վերջ կարողանանք ուսումնասիրել»:
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունը կմիավորվի Կրթության և գիտության նախարարությանը։
Թե ինչպես ընթացան ու իրականացվեցին 2017թ. Օձունի եկեղեցում վերականգնողական աշխատանքները և հիմա ինչ գնահատական կարելի է տալ այս ամենին, ապա պատասխանը մեկն է. խայտառակ վերականգնողական աշխատանքներ:
ՀՀ մշակույթի նախարարությունը պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի ներդրման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման նպատակով որոշում է կայացրել պատվերով իրականացվող մշակութային ծրագրերը հաստատել մրցութային կարգով:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, մոտ 20 հազարից ավելի հանդիսատես է ունեցել: