Դերասան Ալեք Բոլդուինը գերհերոս Բեթմենի հորը կմարմնավորի ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի՝ նոր ֆիլմում, որը Ջոկերի՝ DC Comics հրատարակչության կոմիքսների աշխարհի չարագործի մասին է:
Արդեն հինգերորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Արծվանիստ գյուղերի սահմանաբաժանում գտնվող Օձաբերդ հնագիտական հուշարձանի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն»ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվում են հնագիտական պեղումներ եւ ուսումնասիրություններ:
Մոտենում է օգոստոսի 31-ը, երբ Ֆրեզնոյում վերջապես կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը այս նախագիծը սկսել էր դեռ 2016 թվականին, երբ գնեց Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում։ Այժմ վերակառուցումը և նախապատրաստական աշխատանքներն մոտ են ավարտին, և տունը-թանգարանը սպասում է իր առաջին այցելուներին։
Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող շուրջ 300 տարվա պատմական վաղեմություն ունեցող հայկական եկեղեցին վաճառքի է հանվել 1.5 միլիոն դոլարով:
ՀՀ մշակույթի նախարարությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում արմատական փոփոխությունների կարիք է տեսնում:
Հաջողությամբ ավարտին հասցնել արդեն իսկ մեկնարկած ծրագրերը, բարձրացնել իրականացվող ընթացիկ ծրագրերի ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը, մասնագետների մասնակցությամբ բացահայտել մշակույթի տարբեր ճյուղերին առնչվող խնդիրները և համատեղ լուծումներ գտնել. առաջնահերթ այն խնդիրները, որոնք իր առջև դրել էր Լիլիթ Մակունցը մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:
ՀՀ մշակույթի նախարարությունը ստեղծում է հայ-ռուսական կինոֆոնդ, որի շրջանակում կնկարահանվեն համատեղ ֆիլմեր, ինչպես նաև կապահովվի դրանց արտահանումը: Այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:
ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել է նոր կազմակերպական կառուցվածքի նախագիծ, որը թույլ կտա հստակ տարանջատել գերատեսչության բոլոր ստորաբաժանումները: Այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:
Օգոստոսի 26-ին 91 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի հայտնի դրամատուրգ Նիլ Սայմոնը:
Քրիստոնեության և տարբեր արվեստների միջև եղած աղերսների որոնման ճանապարհին մեր հաջորդ զրուցակիցը տեխնիկական գիտությունների թեկնածու, հոգեբանության մագիստրոս, պարուսույց Հովան Դաշտոյանն է: Նրա հետ փորձել ենք բացահայտել պարարվեստի առանձնահատկությունները և փոխանցած հոգևոր արժեքները:
ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկը համալրել նոր հուշարձաններով:
Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը, որը պատմում է կարծրատիպերով ապրող հասարակության մասին, որը մեկուսացնում է իրենից տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները և իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը, 2003 թվականից սկսած երկար ու բարդ ճանապարհ է անցնում և անընդհատ բախվելով խնդիրների՝ դեռ մեծ էկրան չի բարձրանում:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի պատվավոր «Ազատության» մրցանակին այս տարի կարժանանա հայտնի ռեժիսոր Թերի Ջորջը:
Վեց տասնյակ պրոֆեսիոնալներ՝ վերականգնողներ, թվայնացման մասնագետներ, արխիվագետներ, թանգարանագետներ տարբեր երկրներից սեպտեմբերի 12-16-ը Երևանում կմասնակցեն «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարին:
Օգյուստ Ռոդենի կողմից ստեղծված արձանիկը 108 հազար եվրոյով վաճառվել է Կաննի աճուրդում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Besch Cannes Auction առեւտրի տունը:
Մշակույթի բոլոր ոլորտներում առկա են բազում խնդիրներ, որոնք պետք է լուծել:
Հայաստանյան վերջին քաղաքական իրադարձություններն ամփոփվել են մեկ գրքում: Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքն օգոստոսի 17-ից դրվել է ընթերցողների սեղանին:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Յոթանասունվեց տարեկան հասակում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը:
Ռումինիայի Կոնստանցա քաղաքում թողարկվել է սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը, որն ընդգրկում է Հայ հոգևոր երաժշտության նշանավոր գոհարներ` տաղեր, մեղեդիներ, հատվածներ սրբազան Պատարագից:
72 տարեկան հասակում մահացել է Բելառուսի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կիրիչենկոն:
Գրել այս ամենը: Արտագրել Կյանքը: Մոխիր ցանել:
Մոսկվայում 80 տարեկան հասակում վախճանվել է գրող, սցենարիստ, մանկական գրքերի հեղինակ եւ հեռուստահաղորդավար Էդուարրդ Ուսպենսկին:
Ստալինի հետմահու դիմակը 13,5 հազար ստեռլինգով (17,3 հազար դոլարով) վաճառվել է Մեծ Բրիտանիայի The Canterbury Auction Galleries աճուրդում:
ՀՀ մշակույթի նախարարությունը արդյունավետ մեխանիզմներ է մշակում իր ենթակայությամբ գործող գրադարանների համալրման հարցը լուծելու նպատակով:
ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանատվությամբ է պատրաստվում Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք մշակութային միջոցառումներին:
Կանադայի Վիկտորիա քաղաքի (Բրիտանական Կոլումբիայի նահանգ) իշխանությունները որոշում են կայացրել ապամոնտաժել Կանադայի առաջին վարչապետ սըր Ջոն Մակդոնալդի (1815 – 1891) արձանն ի նշան երկրի բնիկ ժողովուրդների հետ հաշտության:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը Գյումրիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ազդարարել են Երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ դրամահավաքի մասին:
Wildside արտադրական կազմակերպությունը փնտրում է հայերի, ովքեր կցանկանան նկարահանվել Պաոլո Սորրենտինոյի «Նոր պապը» (The New Pope) հեռուստատեսային սերիալի նոր էպիզոդներում: