Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել արվեստագետ, համադրող և արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, ով կշարունակի աշխատել որպես թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական:
Գեղանկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարի արվեստը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի բացառիկ երեւույթներից է։ Նա իր մտածողությամբ եւ կերպարվեստի մեջ ունեցած ավանդով առաջ էր անցել ժամանակից եւ այսօր էլ դեռ շարունակում է մնալ առջեւում։
Սեպտեմբերի 14-ին Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում տեղի ունեցան հանդիսություններ, նվիրված քաղաքի տոնին, որի շրջանակներում կայացավ բուլղարահայ հայտնի գեղանկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնում այս տարի ընգրկված է 17 ֆիլմ՝ 12 երկրից (Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան և այլն):
Երևանի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութայի հուշարձան հանդիսացող շենքերից մեկը, որտեղ 2002 թվականից գործունեություն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, փլուզման եզրին է:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Հռոմի Teatro dell’Opera-ում ղեկավարելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական համերգը։
Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում այս տարվա օգոստոսի 26-ից մեկնարկել եւ ընթանում են հնագիտական պեղումներ, որոնք իրականացնում է հայ-գերմանական միացյալ արշավախումբը:
«Ոչ մի բանաձև էլ չկա, յուրաքանչյուրն իր ուղին և ներդաշնակությունն ունի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե կոնկրետ պահի և կյանքիդ որոշակի փուլում ինչ որոշումներ ես ընդունում։ Ճիշտ ես վարվել, թե ոչ, կհասկանաս միայն այն ժամանակ, երբ դուռը բացես ու ներս մտնես»։
ց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած մշակութային իրադարձությունը տևելու է մինչև հոկտեմբերի 25-ը, դրանից հետո նվագախումբը մեկնելու է Բեռլին՝ հյուրախաղերի:
Նրա կյանքում բացառիկ դեր է խաղացել մայրը, ով երաժշտության նկատմամբ սեր է սերմանել և մշտապես աջակցել է իր տղային:
ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները (Ig Nobel Prize), որոնք շնորհվում են ամենաանհեթեթ գիտական ձեռքբերումների եւ ոչ ստանդարտ գաղափարների համար:
Սանկտ Պետերբուրգի Կոնյուշեննի գերատեսչության ձիամարզարանում բացվել է փողոցային հայտնի նկարիչ Բենքսիի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 68 աշխատանք:
Հայաստանի Հանրապետությունում կա շուրջ 2500 հուշարձան:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի, Մոսկվայի Գորկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տատյանա Դորոնինան նշում է ծննդյան 85-ամյակը:
Երբ նա բացում է իր ջութակի տուփը, առաջինը, որ նկատում ես, երկու մարդկանց դիմապատկերներն են՝ երաժշտի սիրելի ուսուցիչներ Էդուարդ Թադևոսյանի և Բորիս Բելկինի լուսանկարները:
Թուրքիայի «TV8» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Թուրքիայի ձայնը» միջազգային ձևաչափի երաժշտական մրցույթի ժյուրիում կարող է հայ հայտնվել։
Բրավո, բրավո, Հասմիկ… սա դահլիճից որոտընդոստ ծափերի տակ հնչած արձագանք-գնահատականն էր՝ ուղղված ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանին: Աշխարհի ամենամեծ բեմերը իր բացառիկ երգի ճախրանքով՝ Նորմայով, Աիդայով, Տոսկայով….
«Մի մեծ լուսաբաց». այսպես է կոչվում բանաստեղծ, արձակագիր Սևակ Արամազդի (Հովհաննիսյան) նոր գիրքը:
Մոնակոյում առաջին անգամ տեղի ունեցան Հայաստանի օրերը, որի շրջանակում «Opéra Monte-Carlo»-ի «Salle Garnier» սրահում կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Նարե Արղամանյանի և համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը` նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Լոնդոնում կյանքի 89-րդ տարում մահացել է կատակերգակ դերասանուհի Լիզ Ֆրայզերը:
ԱՄՆ-ում 82 տարեկան հասակում վախճանվել է դերասան Բերթ Ռեյնոլդսը, որը 70-ական թվականներին Հոլիվուդում հռչակ էր ձեռք բերել «Ոստիկանն ու ավազակը» եւ «Բուգի ոճով գիշերները» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարարությունը վերջերս հանդես է եկել ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ նոր նախաձեռնությամբ։
Հանձնաժողովների նախագահ է նշանակվել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Ամառային կարճատև դադարից հետո թատրոնները վերադառնում են իրենց բնականոն հունին: Արվեստասերները նոր թատերաշրջանում հնարավորություն կունենան դիտել ինչպես հին, այնպես էլ նոր բեմադրություններ:
Կանադայի Տորոնտո քաղաքում սեպտեմբերի 6-ին մեկնարկում է 43-րդ Միջազգային կինոփառատոնը (Toronto International Film Festival, TIFF): Ինչպես հայտնել են կազմակերպիչները, ընդամենը 11 օրվա ընթացքում հանդիսատեսները կդիտեն աշխարհի 83 երկրների ռեժիսորների կողմից նկարահանված 342 ֆիլմ,։
Կյանքի 75-րդ տարում վախճանվել է բրիտանացի դերասանուհի Ժաքլին Փիրսը, որը նկարահանվել է մի շարք կուլտային գիտաֆանտաստիկ սերիալներում:
Վենետիկի 75-րդ փառատոնում հանրությունը որոշել է հիմնական մրցույթի նոր ֆավորիտին. այն դարձել է Ժակ Օդիարի «Սիսթերս եղբայրները» արկածային կատակերգություն-վեսթեռնը:
Նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում՝ անկախության հռչակումից մեկ տարի առաջ, ապրում է Երևանում, սիրում է կյանքը, մեծ քաղաքները, շատ մարդկանց, քիչ քնել, էլեկտրոնային երաժշտություն, գրքեր թարգմանել, խմբագրել:
Օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում վերջապես բացվեց Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: