Բաժիններ՝

Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի ուսանողները մրցանակների են արժանացել «ԳԻՏԻՍ- մաստեր կլաս» թատերական փառատոնին

Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ԱՊՀ երկրների «ԳԻՏԻՍ-մաստեր կլաս» թատերական փառատոնին Գրիգոր Խաչատրյանի արվեստանոցի երրորդ կուրսի ուսանողները «Օթելլո» ներկայացմամբ մրցանակների են արժանացել «Լավագույն դրամատիկական ներկայացում», «Լավագույն երկրորդ պլանի դերասան» և «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգերում: Ուսանողները պարգևատրվել են դիպլոմներով:

Փառատոնն անցկացվել է մարտի 15-20-ը Մոսկվայում:

Պատվիրակության կազմում են եղել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջազգային և հանրային կապերի գծով պրոռեկտոր Արմինե Եղիազարյանը, կուրսի ղեկավար Գրիգոր Խաչատրյանը և դասախոս, խորեոգրաֆ Արիկ Ասատուրյանը:

Փառատոնի շրջանակում անցկացվել են վարպետության դասեր, ներկայացումների դիտումներ, քննարկումներ, շրջայցեր տարբեր թանգարաններ և մշակութային կենտրոններ, որոնց ուսանողները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031