«Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսում ներառված են ձեռագրեր, հնատիպ գրքեր, քարտեզներ, լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել դարերի ընթացքում հայերի և ֆրանսիացիների միջև ձևավորված մշակութային, պատմամշակութային հարաբերությունների և փոխազդեցությունների մասին:
«Tetraflute» ֆլեյտայի քառյակը Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում անցկացվող մենահամերգի իր կատարումները նվիրեց մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Լոնդոնաբնակ հայտնի ջութակահար Լևոն Չիլինկիրյանը Հայաստանում է:
Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Քեզ համար Ազնավուր» համերգին երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, նրա ընկերները` Իվետա Մուկուչյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկը և այլ երգիչներ կկատարեն Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները:
Բարսելոնայում հոկտեմբերի 8-ին տեղի կունենա աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորությունը:
Ամերիկացի գրող Թոմաս Հարիսը հայտարարել է, որ նոր վեպ է լույս ընծայելու:
Անթիլիասում լույս է տեսել «Սփյուռք եւ ինքնություն» գիտաժողովի նյութերի հավաքածուն։ Հատորը ներառել է հուլիսի 17-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմակերպած համանուն թեմայով համաժողովին ներկայացված զեկույցները։
Խաչատրյանական երաժշտության տոն՝ շուրջ մեկ ամիս տևողությամբ. մեկնարկում է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ը:
Բարսելոնայում 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե կամ Մոնսերատ Կաբալյե ծնվել է 1933 թվականի ապրիլի 12-ին: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։
Հայաստանի ազգային արխիվի ներգաղթի կոմիտեի պահոցում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին և նրա ընտանիքին, ինչպես նաև Ֆրանսիային վերաբերող հետաքրքիր փաստաթղթեր կան:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանի «Ֆրանսիացի հայագետներ» աշխատությունը նվիրված է նշանավոր հայագետներ Սեն Մարտենի, Լանգլուայի, Բրոսսեի, Դյուլորիերի, Մակլերի, Ֆեյդիի հայագիտական ժառանգությանը: Գրքում ներառվել է մեր օրերի խոշորագույն հայագետ Ժան-Պիեռ Մահեին վերաբերող երկու հոդված` համառոտ կենսագրական ակնարկով:
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնի համար իրականացված լսումների արդյունքում առաջադրված հինգ թեկնածուներից ընտրվել են երկուսը` Կարեն Ներսիսյանը և Սուրեն Շահվերդյանը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան այսօր նշում է ծննդյան 75-ամյակը:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր թատերաշրջանը կբացի Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերային ներկայացմամբ:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր սյունակում խորը հիացմունքով է անդրադարձել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին:
Հայաստանը խորհրդանշող Արարատը, նուռը, եկեղեցիները, Ֆրանկոֆոն երկրների դրոշների բազմազան գույները ժամանակակից լուծումներ են ստացել ֆրանսահայ նկարչուհի Ասիլվա Ռոգիի ստեղծագործություններում` կտավներում և օբսիդիան քարերի վրա արված գործերում:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ից մինչ 21:00-ն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո:
Ֆրանսիացի ու լեհ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին մտադիր է էկրանավորել բրիտանացի գրող Ռոբերտ Հարիսի գիրքը, որը նվիրված է «Դրեյֆուսի գործին»:
Սոցիալական ցանցերում տարածվող լուսանկարը, որը վերագրվում է Զորաց քարեր պատմամշակութային տարածքին ու որում կռունկի միջոցով քարերից մեկն է տեղափոխվում, որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ:
Ճապոնացի դաշնակահար Կեյ Սաոտոմեն «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում հանդես եկավ մենահամերգով:
Իտալացի հանրահայտ երգիչ Անդրեա Բոչելին ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Չինացի աբստրակցիոնիստ-նկարիչ Չժաո Ուցզիի (1920-2013 թթ.) վրձնին պատկանող աշխատանքը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ռեկորդային 65,2 մլն դոլարով:
Բազմաթիվ պատմություններ կան այն մասին, թե ինչպես ծնողներն իրենց երեխաների համար ընտրում են այս կամ այն երաժշտական գործիքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ամբողջ անձնակազմը, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ, ցավակցություն է հայտնել մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Լեգենդար Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է ամբողջ աշխարհի համար: Ֆրանսահայ նշանավոր երգչի, երգահանի, գրողի, կինոդերասանի և հասարակական գործչի մահը սգում են նաև մշակույթի գործիչները:
Օրերս 168.am-ի հետ զրույցումֆիզմաթ գիտությունների թեկնածու, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանն ասել էր, որ իրեն լուրեր են հասել այն մասին, որ «Զորաց քարերում», որտեղ օգոստոսի 1-ից մեկնարկել են պեղման աշխատանքներ, տեղի են ունենում անհասկանալի գործողություններ, որոնք միտված են ոչնչացնելու հուշարձանը։
Ֆրանսիան մեծ կորուստ է կրել, կյանքից հեռացել է մեծանուն երգահան Շառլ Ազնավուրը, իսկական լեգենդ, ով հատել է սահմաններն ու դարաշրջանները: