Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին զուգահեռ Ազատության հրապարակում շարունակվում էր երիտասարդ ակտիվստների նստացույցը:
Այսօր այս երկրում շատ հալածյալներ կան, հետապնդվողներ կան, տառապողներ կան այս ռեժիմից և այս չինովնիկներից, այս դատաիրավական համակարգից, այս Ոստիկանությունից: Երբ Վովա Գասպարյանը գնում և այնտեղ այդ նստարանի առջև չոքում է, թե հերիք եղավ, բոլ եղավ, մի բան անենք, ոնց անենք… արդեն իսկ դա ժողովրդի հաղթանակն է:
Ազատության հրապարակում ուրախ տրամադրություն է: Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո երգչուհի Սրբուհի Ստամբոլցյանն իր երգերով ողջունեց հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Թող ոչ մեկն իմ անվան հետ չկապի տասը դիակները, նույնիսկ հռետորաբանության համար, որովհետև այդ տասը դիակների պատասխանատվությունը պատկանում է ուրիշ տեղ: Հայ ժողովուրդը ողջ ճշմարտությունը չգիտի այդ տեղերի մասին»
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ընթացքում նշեց, որ ոստիկանները հատուկ սահմանում ունեն անձրևի համար, և շնորհակալություն հայտնեց ոստիկաններին
Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ հրապարակում նստացույց հայտարարած երիտասարդներին:
Իշխանությունը շատ է խոսում բանակցությունների մասին, բայց, ցավոք սրտի, չի հասկանում՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր հացադուլը: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մամուլի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց շրջել Ազատության հրապարակում ու բարևել հավաքվածներին:
Ր. Հովհաննիսյանը դիմեց լրագրողներին` ասելով, որ պետք է հարցնել Ա. Սարգսյանին, արդյո՞ք նա ցանկանում է, որ իր հանդիպումը տեսագրվի: Վերջինս պատասխանեց, որ որևէ առարկություն չունի:
Այսօր երկրորդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է: Նրա կողքին է գտնվում իր ավագ որդին` Կարինը:
Արկադի Վարդանյանը, ով նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված առաջին հանրահավաքի ժամանակ հարթակում էր և ելույթ ունեցավ, երեկվա հանրահավաքի ժամանակ շարքային մասնակից էր:
Այսօր Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հերթական հանրահավաքին ներկա էր նաև հայտնի դերասան Երվանդ Մանարյանը:
«Ոչ միայն երիտասարդներն են մեկ-մեկ ինչ-որ չարաճճի բաներ ասում, էդ հարգարժան մարդն էլ մեկ-մեկ շեղում է տալիս։ Բայց ինքը վաղն արդեն փոքրամասնության մեջ է»,- ասում է «Ժառանգության» ղեկավարը:
«Գյումրին չի ծախվում, ծախու չէ Գյումրին, Գյումրին արդեն հաղթել է»,- Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հրապարակում, որտեղ նրան դիմավորեցին հազարավոր գյումրեցիներ:
«Եթե դու հրահանգ ունես, ես խնդրում եմ, որ մոտիկից հրահանգը կատարեք, որովհետև դու ծառայության մեջ ես և հպարտ ենք ձեզանով: Թաքուն մի արեք»,- ոստիկանության ավագին ասաց Ր. Հովհաննիսյանը
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթի ժամանակ լսեց, թե ինչպես է հրապարակում գտնվող ճանապարհային ոստիկանության մեքենան բարձրախոսով հայտարարում, որ հավաք մասնակիցները կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել:
«Բայց ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին գրել: Կարծում եմ, որ այն կոստյումը, որ կարել եմ առաջին իշխանությունների համար, սրանց վրա էլ լավ կնստի»,- ասաց երգահանը՝ ի պատասխան 168.am-ի հարցին` եթե Ռուբեն Հախվերդյանն իր հայտնի «Նախագահական ընտրություններ» երգը գրեր այսօր, այն ի՞նչ բովանդակային փոփոխություններ կունենար, կամ արդյո՞ք կգրեր այդ երգը:
Այսպես այսօր հրավիրված մամլո ասուլիսին պատասխանեց հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակագրության մասին:
Ազատության հրապարակում ժամեր առաջ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն իր ելույթում անդրադարձավ բոլոր նրանց, ում հուզում է այն հարցը, թե որո՞նք են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմակիցների քայլերը, և թե ինչպե՞ս ենք դրանց միջոցով հասնելու հաղթանակի ամրագրմանը:
«Նրանք այլևս քաղաքական դիակներ են, իմ կարծիքով, որովհետև, եթե ամոթ ու աբուռ ունենային՝ վաղուց հրաժարական էին տվել»:
«Երիտասարդ հանրապետականներից մեկն ակնարկ էր արել, քննադատել, որ ռուսերեն բառեր եմ օգտագործում: Դու ուրեմն «զադնի» չես հասկանում: Ուրեմն ասեմ՝ ոչ մի նահանջ չի լինելու»
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ բարոյական առումով ճիշտ և կոռեկտ չի լինի, եթե կուսակցությունը հայտարարի Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու մասին, թեև իբրև ՀՀ քաղաքացի՝ ինքն ակտիվորեն մասնակցում է «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
«Իր թռիչքի պահին խփեցին, որովհետև գիտեին, որ այդ թռիչքը փոխելու է երկիրը: Մենք պարտավոր ենք ընդունել այդ ժառանգությունը, այդ պատգամը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը
«Ես գնում եմ աշխատանքի և հանդիպում եմ մեր բնակիչների հետ, ընդունելության եմ»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Երևանի քաղաքապետը
«Դուք շնորհավորել եք կեղծ նախագահին»: Այս և նման տիպի կոչերով մի քանի ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև:
«Նա ասաց հետևյալը` «Հայաստանում չպետք է իշխի Կևորկովը», հետո սա կեղծվեց, կասեմ` ո՞ւմ կողմից և ինչո՞ւ, ներկայացվեց լրիվ ուրիշ բան»,-ասում է Ա.Մանուչարյանը
Դարպասի համար փորձանք են նաև լեռնային աղբյուրների՝ գյուղամիջով անցնող հոսքերը: Նախկինում լեռնային աղբյուրների այդ հոսքերը գյուղամիջյան թունելով թափվել են Փամբակ գետը: Թունելը ժամանակ առ ժամանակ բերնեբերան լցվում է, և ջուրն, այլ ելք չունենալով, լցվում է գյուղամիջյան ճանապարհները:
«5 տարի է անցել 2008 թ. մարտի մեկից, հենց այդ օրն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տանկերով օկուպացրին Հայաստանի ու հայության մայրաքաղաք Երևանը»:
«Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ մեզ կողոպտող կառավարիչների պատճառով: Ես հասկանում եմ, որ մենք ազատագրեցինք Ղարաբաղը, որովհետև թուրքերը կողոպտում ու կեղեքում էին մեզ: Հիմա ի՞նչ տարբերություն էն կողոպտիչների և էս կողոպտիչների միջև»:
Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ, որին ներկա էին Մարտի 1-ի զոհերի ծնողները և հարազատները: