Վիգեն Խաչատրյանն Արցախը համարում է ադրբեջանական. երբ է դա դատապարտելու Արցախի իշխանությունը։
Որոշենք՝ Արցախի հարցի լուծման հայեցակարգը, ճանապարհային քարտեզն ինչպես ենք տեսնում. Արցախի նախագահ։
Կոռնիձորի ուղղությամբ հայկական կողմը դեռևս աշխատանք չի իրականացրել. Արցախի ՄԻՊ:
Արայիկ Հարությունյանը դեռ Արցախի նախագահն է. սրանից մեծ նոնսենս. Էդգար Ղազարյան։
«Բանակցային գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար կարևոր է նախ հասկանալ, թե 2020թ. նոյեմբերի 10-ին որ կողմն ինչ դիրքավորում որդեգրեց և ինչ խնդիրներ էր հետապնդում»,- «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» թեմայով քննարկմանը նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Այսօր Արցախի խորհրդարանում պատգամավորներն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք չպետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի «ՎիվաՍԵԼ-ՄՏՍ» կապի օպերատորը շարունակի ծառայություններ մատուցել Արցախում, քանի որ ընկերությունից հայտարարել են, որ վաղվանից դադարեցնում են իրենց գործունեությունն Արցախում և վերադառնում են նախապատերազմական իրավիճակին, երբ գործում էր ռոումինգ ծառայությունը։
Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, պայքարը. Արցախի նախագահ:
Գեղամ Ստեփանյանը նշել է, որ պատերազմի ընթացքում Արցախից տեղահանվել է ավելի քան 90․000 մարդ, որոնք տեղափոխվել էին ՀՀ մարզեր, Երևան, սակայն պատերազմից հետո նրանց մեծ մասը վերադարձել է Արցախ։ Տարբեր տվյալներով, այսօր Արցախում մոտ 120․000 բնակվող կա, որոնց մեջ 15․000 անօթևան կա, իսկ մոտ 22․000 անօթևան անձինք դեռ գտնվում են ՀՀ-ում։
«Արցախի մարտահրավերներ. Բերձորի հանձնում» խորագրով քննարկմանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանը հայտարարել է, որ գնում է թուրքական մոդելի փոքր բանակ ունենալու ճանապարհով, այսինքն, բանակում բարեփոխումներն այս տրամաբանության մեջ են լինելու։ Եվ սրանից կարճ ժամանակ հետո սկսեցին Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմերի պատրաստության գործընթացը թուրքական զորավարժարաններում։
Մինչև վերջին կետն ապրելու ենք. Բերձորի բնակիչը չի պատրաստվում լքել իր տունը:
Իմ արցախյան այցի ժամանակ ես պարզեցի, որ ճանապարհի զգալի հատվածը՝ մոտ 7 կմ, անցնում է Արցախի Հանրապետության և ՀՀ վարչական տարածքից դուրս: Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածը ֆիզիկապես գտնվելու է Ադրբեջանի պաշտոնական տարածքում: Հիմա հարց՝ ով է այն հիմարը, որը հավատում է , որ ադրբեջանցիները իրենց կողմից վերահսկվող տարածքում իրենց բյուջեի միջոցներով, թուրքական շինարարական ընկերության ջանքերով կառուցում են ճանապարհ հայերի համար»,- մանրամասնեց Էդգար Ղազարյանը:
Արցախի մարտահրավերները. Բերձորի հանձնում. ՈՒՂԻՂ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի խորհրդարանում պատասխանելով «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի՝ Բերձորի այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ հարցին, ասաց, որ դեռևս ընթանում են շինարարական աշխատանքներ, երբ այն ավարտվի, ապա իշխանությունն իր կարծիքը կասի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հունիսի 30-ին, հրատապ դատական նիստ է նշանակվել՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար։
Դատարանը հրապարակում է Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու հարցով որոշումը. ՈՒՂԻՂ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի ԱԺ-ում ներկայացնելով 2021 թվականի բյուջեի կատարողականը, նշեց, որ 2021 թվականը Արցախի համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր վաղ առավոտից հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ և հանդիպում էին պահանջում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։
Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը Հայաստանը, նոյեմբերի 9-ից սկսած, քննարկել է Արցախի գործընկերների հետ. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Դատարանը արտահերթ դատական նիստում քննում է Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի միջնորդությունը. ՈՒՂԻՂ։
Ո՞ւմ է փորձում մոլորեցնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը
Սեդա Սաֆարյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու. առաջադրել է Կառավարությունը:
Մանկապարտեզ, հանդիսությունների սրահ ենք հիմնանորոգել, փոխել ջրի խողովակները. Փաշինյանը պարզաբանում է:
13 % ակտիվության ցուցանիշ ունենք. դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի. Փաշինյան։
Իմ երեխան հուղարկավորված չէ, ինձ ստում են. անհետ կորած զինվորի հայր:
Նիկոլ, այս գրիչները վերցրու և գրիչ մի գողացի. քաղաքացիները գրիչներ գցեցին Կառավարության շենքի մոտ:
Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂ։
Գնել Սանոսյանը չերաշխավորեց Բերձորի այլընտրանքային ճանապարհի անվտանգությունը։
Զոհված զինծառայողների հարազատները Գլխավոր դատախազության մոտ են. ՈՒՂԻՂ։
«Մարդկանց էմոցիաներն են օգտագործում՝ քաղաքական գործընթացներում։ Փաշինյանի նպատակն է՝ հանել Գյումրու ռուսական ռազմաբազան, հետո տեղակայել այստեղ թուրքականը։ Կրկնում եմ՝ Հայաստանում չի լինելու ՆԱՏՕ-ի զորք. Փաշինյանը հանում է ռուսական ռազմաբազան՝ տեղը թուրքականն ունենալու համար»
Ալիևի ցանկացած անդրադարձ Ադրբեջանի համար այդքան ցանկալի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ ուղիղ սպառնալիք է Հայաստանին ու գործող իշխանությանը: Օրեր առաջ Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ալիևը կրկին հայտարարել է, որ այդ միջանցքի շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» հիմնարար տարրերից մեկն է: «Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է Ալիևը։