12 միլիոն դոլար պետական միջոցներ են փոշիացրել. պետք է պատասխանը տան. Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ օտարերկրյա ներդրումների հերթական ձախողված ծրագրերից մեկին, որը պատգամավորի գնահատմամբ՝ առանձնահատուկ է. կա պետության մասնակցություն, և պետական բյուջեից միջոցներ են փոշիացվել։

«2021 թվականի ավարտին պետական գրանցում ստացավ «ՖԼԱՅ ԱՐՆԱ» պետական ապրանքանիշով ազգային ավիաընկերությունը։ Օրվա իշխանություններն էլ, բնականաբար, բարձրագոչ ու հեռուն գնացող նպատակներով ներկայացրեցին ներդրումային այդ ծրագիրը։ Պոպուլիստական այս բեմականացման մեկնարկը տրվել է ամենահարմար պահին՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում։  Առիթը բաց չթողեցին, նորից խոստացան օտարերկրյա նոր ներդրումներ, և այլն։ Հիմա պարզ է դառնում, որ սա իշխանության անսահման պոպուլիզմի հերթական դոզան էր»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։

Ըստ պատգամավորի, 2021 թվականի հոկտեմբերին պետական բյուջեից հատկացվեց 4 մլրդ 733 մլն դրամ ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի դիմաց։

«Երկու տարի հետո պարզվում է, որ ավիաընկերությունն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, թռիչքներ չի իրականացնում և կանգնած է սնանկացման և գործունեությունը դադարեցնելու եզրին։ Սա այն դեպքում, երբ այս իշխանության սրտի օլիգարխ համարվող անձանց այլ ավիաընկերություններ զուգահեռաբար ստանում են բարձր և գերշահույթներ»,- շեշտեց Թադևոս Ավետիսյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս