Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվել է մի բան, որը խախտում է ՀՀ Սահմանադրությունը

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, ասաց, որ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ որոշում կարող է կայացնել ՀՀ ժսղովուրդը՝ իր ազատ կամարտահայտմամբ։

«Ասում են, թե սա արվում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ես ուզում եմ ասել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման առումով եթե նույնիսկ այդ խնդիրը կա, դրանք լուծված են։ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մեկ համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, այստեղ խնդիրը բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ և չի կարող լինել։

«Ես նաև ասել եմ, որ Սահմանադրությունը՝ ֆունդամենտալ փաստաթուղթ լինելով, իհարկե, առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաև ներքին հարաբերությունները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս