
ՔՊ-ն որոշել է երաշխավորել, որ ազատ արձակվեն Ալեն Սիմոնյանի հարսը, «Սիներջիի» տնօրենը. Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ օրերս կալանավորված կանանց, որոնք ունեն մանկահասակ երեխաներ, և Աշոտ Հովհաննիսյանի վերաբերյալ կա ՔՊ խմբակցության որոշում։
Ըստ Հակոբ Արշակյանի՝ կերաշխավորեն, որպեսզի փոխվի նրանց խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էկոնոմիկայի նախարարությունում 7 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը: