Բոլոր հրապարակումներից տեղյակ ենք. փորձում ենք շտկել կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակում. Զառա Ամատունի

Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը հայտարարել է Արցախի Հանրապետությունից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը հանելու մասին, ըստ ադրբեջանական կողմի, այնտեղ կազմակերպության գրասենյակն իր աշխատակիցներով անելիք չունի։

Օրերս Ադրբեջանական պետական լրատվամիջոցը կրկին գրել էր Ստեփանակերտից Կարմիր խաչը հանելու անհրաժեշտության մասին, քանի որ, ըստ լրատվամիջոցի, այսօր գրասենյակը կատարում է «աչքի ու ականջի» դեր։

168.amԿարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ Բաքվի կողմից պայման դրվել է Կարմիր խաչի գրասենյակը Ստեփանակերտից հանելու համար։

Մեր հարցին ի պատասխան՝ Զառա Ամատունին նշեց.

Կարդացեք նաև

«Առհասարակ մոտեցումն ասեմ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իշխանությունների հետ երկխոսությունը չի քննարկում հանրային հարթակում։ Իսկ ցանկացած խնդիր, որը կարող է նաև հասանելի դառնալ հանրությանը, ամեն դեպքում փորձում ենք շտկել ու քննարկել մեր կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակում։

Բնականաբար, այդ բոլոր հրապարակումներից տեղյակ ենք»։

Ինչ վերաբերում է կոնկրետ մեկնաբանությանը, Զառա Ամատունին ընդգծեց՝ այս պահին դժվարանում է ասել՝ կոնկրետ երբ կլինի մեկնաբանություն, քանի որ Կարմիր խաչը միայն Հայաստանում չունի գրասենյակ, այլ տարածաշրջանում ևս ներկայություն ունի։

«Այս ամենի առումով եթե լինի որևէ արձագանք, ավելի հստակեցված կլինի՝ ոչ այս պահին։ Բայց որպես ընդհանուր մոտեցում՝ սա է մեր դիրքորոշումը։ Ցանկացած պարագայում կոնֆիդենցիալ երկխոսությունը և դրա շրջանակներում կատարվող բովանդակային մասով ցանկացած հարց քննարկվում է և դրա վերաբերյալ որոշակի շտկումներ ու լուծումներ ձեռք են բերվում երկխոսության ընթացքում»,- հավելեց Զառա Ամատունին։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտում գտնվող Կարմիր խաչի իր գործընկերներին, Զառա Ամատունին ասաց, որ աշխատանքի ընդհանուր ձևաչափը չի կարող չնախատեսել՝ որպես չեզոք միջնորդ համագործակցություն տարածաշրջանի գրասենյակների հետ։

«Մենք մշտական կապի մեջ ենք թե՛ Բաքվի մեր գործընկերների, թե՛ Ղարաբաղի գործընկերների հետ»,- ընդգծեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս