«Այս խորհրդարանը պետք է ունենա և ունենալու է կարճ կյանք»․ Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր անդրադառնալով Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ կադրային ջարդ անելու վերաբերյալ, այսպես գնահատեց, որ նրանք արդեն բաց տեքստով, անգամ «քաղծառայության համակարգի ապաքաղաքական բնույթը փորձում են ապականել սեփական գարշահոտությամբ»։

«Այնքան են  «հաբրգել», որ մարզպետը գյուղապետ է ծեծում, այն, ինչը մենք տեսնում ենք, որևէ մեկը դրսից չի ասելու՝ չի կարելի, մենք ինքներս պետք է մի օր հասկանանք ու ասենք՝ «Так жить нельзя»։ Հիշո՞ւմ եք՝ Թունիսում փողոցային պայքարն ինչպես սկսվեց, իշխանությունից հիասթափված առևտրականն ինքնահրկիզվեց։ Ես չեմ հավատում, որ Հայաստանում այդ ֆորսմաժորային կայծերը, որոնք հրդեհելու են այս տականքներին, կարող են լինել, ինքը լավ գիտի դրա մասին։ ՔՊ-ական մի հաջողված կադր գիտե՞ք, որևէ ոլորտում մի տեսանելի կադր կա՞։ Պետական ապարատն այնքան ուժեղ էր, որ ինչքան էլ իրենց նախարարները դեբիլ են, մեկ է, այդ ապարատն աշխատում էր»,- շեշտեց նա։

ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանում իրավիճակը չի հանգստացել, ներկայիս հանդարտությունը թվացյալ է, և թեթև կայծ է պետք, որը կարող է լինել դրսից կամ ներսից։ Դրսից կարող է լինել Հայաստանին պարտադրվելիք նոր զիջումների տեսքով, այդ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը կարող է շատ հանգիստ, փողոցով պտտենցել իր ներուժը։

«Հայաստանում փողոցային պայքարը չի ավարտվել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս