«Եթե խնդիրն ինձ հետ է կապված ու ինձ պետք է դատեն՝ թող դատեն, մեկ է՝ իմ սկզբունքները չեն փոխվելու». Առուշ Առուշանյան

Դատարանը քննում է Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի  խափանման միջոցի ընտրության հարցը, ում ձերբակալել են ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն անդրադառնալով Լուսինե Ավետյանի դեմ հարուցված քրեական գործին և այս համատեքստում իշխանությունների գործողություններին, նշեց, որ հակված է մտածելու, որ այս ամբողջ գործընթացում իշխանությունների խնդիրն իրենց ձերբակալելն է։

«Ես պատրաստ եմ դատվելու, միայն թե մեր ժողովրդին ամեն օր չգնան այգուց հանեն տանեն, վախեցնեն տարեց կանանց և մարդկանց, բռնեն տանեն ոստիկանություն, վախեցնեն գյուղապետերին, մեր աշխատողներին։ Եթե խնդիրն ինձ հետ է կապված ու ինձ պետք է դատեն, թող դատեն, ես այսօր էլ պատրաստ եմ, մեկ է, իմ սկզբունքները չեն փոխվելու, իմ կարծիքը հստակ է, ես այն բազմիցս ձևակերպել եմ, որևէ խնդիր չկա։ Թող քաղաքական հետապնդեն ու տանեն դատեն, բայց այստեղ խնդիրն այն է, որ իշխանությունները գիտեն, որ մենք խոչընդոտելու ենք «միջանցքներ» ստեղծելուն և չենք թողնելու, որպեսզի նման բան տեղի ունենա, ուզում են մեզ ձերբակալեն, որպեսզի հարցը հեշտ լուծեն»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ բոլոր տեղերում նույն խնդիրն է, նույնիսկ Երևանից նրա ու թիմի մերձավորներից տանում են հարցաքննության, մեկին պաշտոն են առաջարկում, մյուսին՝ մեծ գումար, մյուսներին՝ վախեցնում, և այլն։

«Այստեղ խնդիրն ինձ դատելն է, եթե պետք է ինձ դատեն, կրկնում եմ՝ ես պատրաստ եմ, բայց չպետք է դատեն այն հոդվածով, որի հետ կապված ես որևէ քայլ չեմ արել, դա իմ սկզբունքներին դեմ է։ Կարծում եմ՝ նրանց մոտ լավ է  ստացվում մարդկանց գլխին սարքելը»,- եզրափակեց Գորիսի համայնքապետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031