«Պատկերացրեք՝ հիմա Առուշը լիներ իր քաղաքում, ի՞նչ էր կատարվելու՝ դրա համար էլ մերժեցին նրա խափանման միջոցը փոխելը». Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սյունիքի մարզի Որոտան գյուղում ադրբեջանական ոստիկանական կետի տեղադրմանը և այդ համատեքստում Սյունիքի մի շարք համայնքապետերին կալանքի տակ պահելուն, նկատեց՝  այս  ամենը պայմանավորված է նրանց կալանքի տակ պահելով:

«Պատկերացրեք՝ հիմա Առուշը լիներ իր քաղաքում, ինչ էր կատարվելու, այ դրա համար էլ մերժեցին նրա խափանման միջոց փոխելը»,- նշեց Վահե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է մի շարք սյունեցիներին մեղադրանք առաջադրելուն՝ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը ձվերով խփելու համար, ինչպես նաև նրան «սյունյաց ողջույններ» ուղարկելու համար, Վահե Հակոբյանն ասաց, որ շարունակվում է երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մանր վրեժխնդրությունը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս