«Այս պահին Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրը կարգավորված է». Արցախի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրեն

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվել է ջրամատակարարումը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը։

«Այս պահին Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրը կարգավորված է։ Սա կապված է նաև եղանակների հետ, վերջին 3-4 օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը կտրուկ իջել է, բացի դրանից՝ երկու օր անձրևներ են եկել, սա էլ է նպաստել ջրամատակարարման կարգավորմանը։ Կարող ենք ասել, որ ջրի խնդիր չի լինի»,- նշեց Գագիկ Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Ստեփանակերտում ջրանջատումները սկսվել էին օգոստոսի 6–ի երեկոյան ժամերից։ Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ, օգոստոսի 10-ից մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը դադարեցվել է մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը: Դրանից զատ, ռուս խաղաղապահները մեքենաներով ջուր էին տանում Ստեփանակերտ և բաժանում այն թաղամասերի բնակիչներին, որոնք զրկված էին ջրից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930