«Երեք անգամ պատերազմ է եղել, ոչ մի անգամ Քարվաճառի մեջ ռումբ չի պայթել, ինչի՞ համար մենք պետք է նվիրեինք Ալիևին, ինչի՞ համար». քարվաճառցի

Ադրբեջանի  օկուպացրած Քարվաճառի, Շուշիի, Հադրութի շրջանների բնակիչներն այսօր առավոտից հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջում էին, որպեսզի լուծեն իրենց կարգավիճակի ու բնակարանների խնդիրները։

168.am-ին  Քարվաճառի բնակիչներից մեկը պատմեց, որ Քարվաճառի հետ ևս 15 համայնքի տղաների 75 տոկոսը պատերազմի ժամանակ դիրքերում է եղել, բնակիչներին առանց որևէ տրանսպորտ տրամադրելու՝ հորդորել են լքել տարածքը։

«Քարվաճառից դուրս ենք եկել՝ մեզ հետ վերցնելով մեր հագած շորերն ու փաստաթղթերը։ Ես Քարվաճառից դուրս չէի գա, զոռով են հանել, ասում էի՝ ինձ հրաման բերեք, որ Քարվաճառը պետք է թողնենք։ Ես պատերազմի առաջին օրը հաց էի թխում, հարևանս եկավ ասաց, թե՝ ինչ հաց ես թխում, պատերազմ է, զարմացած ասեցի՝ ի՞նչ պատերազմ, որ պատերազմ լիներ, տղաներս դիրքերում են, կասեին։ Մենք շշմած ենք, երեք անգամ պատերազմ է եղել, ոչ մի անգամ Քարվաճառի մեջ ռումբ չի պայթել, ինչի՞ համար մենք Քարվաճառը պետք է նվիրեինք Ալիևին, ինչի՞ համար»:

Նրա խոսքով՝  այսօր չգիտեն՝ ուր գնան և ինչ անեն, հարմարավետ սարքած բոլոր տները թողել ու դուրս են եկել։

«Հենց հիմա Քարվաճառը եթե տան, մենք կվերադառնանք, ամեն ինչ մեր ուժերով կվերականգնենք։ Մենք մեր Քարվաճառն ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930