
«Ես պատիժ չեմ սահմանել, hո դահիճ չե՞մ, որ պատիժ սահմանեմ». Անդրանիկ Փիլոյանը՝ չպատվաստվելու մասին

Այսօր խորհրդարանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե ԱԻՆ-ում փրկարարներին պարգևավճար չեն տալիս:
«Նման բան չկա, պարգևավճար բոլորն էլ ստանալու են սահմանված կարգով, սխալ ինֆորմացիա են տվել: Սահմանված կարգով բոլոր փրկրարարները աշխատավարձ ստանում են: Ես չգիտեմ՝ այդ մասին ո՞վ է ասել, կխնդրեի, որպեսզի նշված աշխատակիցներից գոնե մեկի անունը տայիք, որպեսզի ես հստակ կարողանայի ձեր հարցին պատասխանել»,- նշեց Անդրանիկ Փիլոյանը:
Հարցին՝ եթե ԱԻՆ աշխատակիցները չպատվաստվեն, հոկտեմբերի 1-ից հեռացվելո՞ւ են աշխատանքից, Անդրանիկ Փիլոյանը նախ հարցով պատասխանեց՝ ինչո՞ւ պետք է հեռացվեն, և հավելեց, որ հոկտեմբերին այդ մասին կխոսի:
«Ես պատիժ չեմ սահմանել, hո դահիճ չե՞մ, որ պատիժ սահմանեմ, օրենքով սահմանված կարգով նրանք իրենց աշխատանքը կկատարեն»,- նշեց Անդրանիկ Փիլոյանը: