Հարցվածների 47%-ից ավելին քաղաքապետարանի կոռուպցիոն ռիսկերի դրսևորումների մակարդակը բարձր է գնահատել
«Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի՝ վարչական շրջանների գործառույթների շրջանակում կոռուպցիոն ռիսկերի դրսևորման մակարդակը»․ սա Գելլափի հայաստանյան ներկայացուցչության՝ Երևանի հիմնախնդիրների մասին վերջին հարցման հարցադրումներից է, որին 12 վարչական շրջաններում հարցված 800-ից ավելի քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ՝
27,3 տոկոսը միանշանակ բարձր է գնահատել կոռուպցիոն ռիսկերի դրսևորման մակարդակը, 19.8 տոկոսը՝ ավելի շուտ՝ բարձր։ 30,1 տոկոսի կարծիքով՝ այդ դրսևորումների մակարդակը ցածր է, իսկ 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ Այսինքն՝ 47 տոկոսից ավելին նշել է՝ կոռուպցիոն դրսևորումներ կան, և դրանք բարձր են։