ԿԳՄՍՆ-ի միլիոնավոր դրամների գրանտները՝ սեփական ենթակայության տակ գտնվող նորաստեղծ հիմնադրամին

Հայաստանի կառավարությունը տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Իսկ տարվա ընթացքում արդեն տեսանելի դարձավ, թե ինչպես են պետական բյուջեից հսկայական գումարներ, աստղաբաշխական դրամաշնորհներ ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին։

Հերթականը «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծումն էր, որին ևս օգոստոսին նմանատիպ երկու դրամաշնորհներեն հատկացվել։

Պետգնումների էլեկտրոնային հարթակից տեղեկանում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)՝ իր ենթակայության տակ գտնվող այս հիմնադրամին հատկացրել է նախ15 միլիոն 693 600 դրամ (40.643 դոլար)՝ Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու պահպանված գլխի և ձեռքի տեղափոխումը Հայաստանի պատմության թանգարան և մինչև նոյեմբեր ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու համար, ապա նաև՝ 49 միլիոն դրամ(126.898 դոլար)՝ հիմնադրամի գործունեության գործառնական ենթակառուցվածքի ստեղծման ու թանգարաններն առնչվող մի քանի մարքետինգային խնդիրների լուծման համար։

Կարդացեք նաև

Ի դեպ, երկրորդ պայմանագրի նախահաշվից տեղեկանում ենք, որ գումարի հիմնական մասը՝ 40 միլիոն դրամը, ուղղվելու է օգոստոսից մինչև տարեվերջ՝ հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձերին, մյուս մասով էլ իրականացվելու է ծառայությունների և ապրանքների ձեռքբերում։

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հարցը դեռ փետրվարի 29-ի նիստում զեկուցել էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել, որն առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար»,-ասել էր նա։

Ավելի ուշ արդեն ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրությամբ ընդգծել էր, թե «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է մարքետինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը:

Նշենք՝ այս հիմնադրամի նպատակներից մեկը նաև միասնական վարչատնտեսական կառավարման մոդելի ստեղծումն է, այդ թվում՝ միասնական տոմսային համակարգին անցումը։

Դեռ այդ օրերին մամուլում եղան հրապարակումներ, որ թանգարանային ոլորտի մասնագետները, փորձագետներն այդ առնչությամբ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել։ Նրանք նկատել էին, որ թանգարանները, որոնք պետք է կառավարվեն այդ հիմնադրամի կողմից, վարելու են մեկ հաշվապահություն, ունենալու են մեկ ղեկավար մարմին, ինչը նշանակում է՝ լինելու է կենտրոնաձիգ ու միահեծան կառավարում, որով թանգարանները զրկվելու են ինքնակառավարումից և ինքնուրույնությունից։

Տեսանյութեր

Լրահոս