Հարցվածների 50 տոկոսը կարծում է՝ Տիգրան Ավինյանը պետք է հրաժարական տա. Gallup
«Ըստ ձեզ՝ Տիգրան Ավինյանը պե՞տք է շարունակի պաշտոնավարումը, թե՞ պետք է հրաժարական տա»․ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն իր վերջին՝ «Ասեք, չասեք…» խորագրով հարցման ժամանակ նաև այս հարցն է ուղղել մայրաքաղաքի բնակիչներին։
Պարզվել է, որ դեռ պաշտոնում 1 տարին չբոլորած քաղաքապետի հրաժարականը ցանկանում է հարցվածների կեսը։
Իսկ պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
«Միանշանակ պետք է շարունակի պաշտոնավարումը» տարբերակը նշել է հարցվածների ընդամենը 11.4 տոկոսը, «ավելի շուտ՝ պետք է շարունակի» տարբերակն ընտրել է 18,2 տոկոսը, «ավելի շուտ՝ պետք է հրաժարական տա»՝ 17,3 տոկոսը և «միանշանակ պետք է հրաժարական տա» տարբերակն է պնդել 32,6 տոկոսը։
Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 20,5 տոկոսը։
Հարցումն իրականացրել է, հուլիսի 30-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում։
Մանրամասները՝ տեսանյութում