Կոչ ենք անում, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Փաշինյան

Անդրադառնալով լրագրողի հարցին, որով ահազանգ էր արվում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արտագաղթի տեմպերին և «070» կոդով անձնագրեր ունեցողներին դեսպանատներում շենգենյան վիզներ չտրամադրելուն, գործադիրի ղեկավարը պարզաբանեց, որ շենգեն վիզաների տրամադրման վերաբերյալ հարցին մասին առաջին անգամ է լսում։

Այդուհանդերձ, նա հիշեցրեց․ «Մեր կոչն է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր սիրելի քույրերին ու եղբայրներին, որ նրանք դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Որովհետև մենք ուզում ենք նաև, որ նրանք չարտագաղթեն։ Արտագաղթողների մի հսկայական մասը ովքե՞ր են․ այն մարդիկ են, որոնք չեն ուզում՝ իրենց երեխաները ծառայեն բանակում, ինչո՞ւ, որովհետև խաղաղություն չկա։ Խաղաղության օրակարգը նաև դրա համար է։ Պետության հայեցակարգային շատ կարևոր ընտրանքի մեջ է․ ի՞նչ է սա. պլացդա՞րմ է, ֆորպո՞ստ է, թե՞ մի երկիր է, որ պետք է հնարավոր դարձնի իր քաղաքացիների կյանքն իր ինքնիշխան տարածքում։ Մենք այս երկրորդ հայեցակարգն ենք որդեգրել՝ այո՛, բազմաթիվ ցնցումների ու դժբախտությունների միջով անցնելով, ու սա ճիշտ ճանապարհ է։ Մենք էդքան խելոք չէինք, որ մինչև այդ ցնցումներն այդ գիծը որդեգրեինք, բայց ավիացիայի մեջ կա հասկացություն՝ «անդառնալիության կետ», և ասել եմ բազմիցս՝ դուք բոլորդ պետք է իմանաք, որ 2018 թվականի մայիսի 8-ի դրությամբ այդ անդառնալիությանը կետը մենք վաղուց անցած ենք եղել՝ որպես պետություն, հանրություն, ժողովուրդ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս