Բաժիններ՝

Քաղաքաշինության կոմիտեն 60 միլիոն 804.000 դրամով պատվիրակել է Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություն

Քաղաքաշինության կոմիտեն մեկ անձ գնման ընթացակարգով հեղինակային հսկողության ծառայություններ է պատվիրակել։ Ըստ էլեկտրոնային գնումների armeps համակարգի՝ օգոստոսի 1-ին կոմիտեի և մատակարար ընկերության՝ «Ավ կոմպանի»-ի միջև կնքված պայմանագրի գինը կազմել է 60 միլիոն 804.000 դրամ։

Այս գումարի շրջանակում կոմիտեն «Ավ կոմպանի»-ին պատվիրակել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունը։

Պարզվում է, «ԱՎ կոմպանի»-ն Քաղաքաշինության կոմիտեի, կարելի է ասել, ֆավորիտ մատակարարներից է, որի հետ պարբերաբար մեկ անձ և գնանշման հարցում գնման ընթացակարգերով միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել։

2022 թվականին դարձյալ այս ընկերությանն էր վստահվել ՀՀ Լոռու և Գեղարքունիքի մարզերի մի քանի դպրոցների նոր մարզադահլիճների կառուցման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների իրականացումը՝ 7 միլիոն 758.000  դրամ արժողությամբ, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունը՝ 22 միլիոն 800.000 դրամ արժողությամբ, և 2020 թվականին՝ Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացումը՝ 36 միլիոն 840.000 դրամով։

Կարդացեք նաև

2017 թվականից գրանցված «Ավ կոմպանի»-ն, որը պետգնումներում առաջին անգամ հայտնվել է 2020 թվականին, պատկանում է ճարտարապետ Արսեն Քլջյանին։

Տեսանյութեր

Լրահոս