Բաժիններ՝

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հիփոթեքով տուն է գնել

Թավշյա հեղափոխությամբ իր քաղաքական կենսագրությունը մեկնարկած երիտասարդ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանը 2024 թվականին ներկայացրած 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի իր հայտարարագրում նշել է 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույքի մասին, այն է՝ Երևան քաղաքում բնակարան։ Բնակարանը պաշտոնյան ձեռք է բերել հիփոթեքով․  փոխառությունների մասին սյունակից  տեղեկանում ենք հանձնված  43,092,000 և 2,394,000 դրամի փոխառության մասին, իսկ պարտապանը «Միկշին» ՍՊԸ-ն է։

Սուրեն Գրիգորյանը նաև հայտարարագրել է ավանդ, որը տարեսկզբին կազմել է 500.000 դրամ, իսկ տարեվերջին կրկնապատկվել է։

Փոխքաղաքապետի դրամական միջոցները

Փոխքաղաքապետի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 3 միլիոն 121 674.2  դրամ, հաշվետու տարվա՝ 65 միլիոն 614.397 դրամ եկամուտները ձևավորվել են «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից ստացված 19 միլիոն 091.442 դրամ աշխատավարձից, Ռաֆիկ Գրիգորյանից ստացած 2 միլիոն դրամ փոխառությունից, «Արդշինբանկից» ստացված 43.092.000 դրամ վարկից և Ֆինանսների նախարարությունից ստացած՝ 1,430,955 դրամ այլ եկամուտներից։

Կարդացեք նաև

Պաշտոնյան հաշվետու տարում վարկի մարմանն ուղղել է  3,211,701.5 դրամ։

Պաշտոնյայի տիկինը՝ Անի Վարդերեսյանը, ևս նշել է 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույքի մասին, տարեվերջին առկա 2,394,000 դրամ և 1,335,000  դրամ փոխառությունների մասին։ Առաջինի դեպքում դարձյալ պարտապան է նշվել «Միկշինը»-ը, իսկ երկրորդի դիմաց Անի Վարդերեսյանի հայրն է նշվել իբրև պարտապան։

Պաշտոնյայի տիկնոջ բանկային ավանդները հաշվետու տարվա ընթացքում աճել են՝ տարեսկզբի 1,391,453.2 դրամից տարեվերջին հասնելով 2 միլիոն դրամի։

Տարեսկզբի բանկային հաշիվների մնացորդները՝ 23.92 դոլար, 4,637,901.8 դրամ, 322.3 եվրո, տարեվերջին ունեցել են հետևյալ տեսքը՝ 110.962 դոլար, 3,282,511.3 դրամ, 10.56 եվրո։

Սուրեն Գրիգորյանի կինը հայտարարագրել է նաև 8,615,133 դրամ հաշվետու տարվա եկամուտներ, որոնք գոյացել են Կենտրոնական բանկից ստացած 8,535,905 դրամ

և Արդարադատության ակադեմիայից ստացած  68,353 դրամ աշխատավարձերից, ՊԵԼ ուսումնական կենտրոնից ստացած 10,875 դրամ՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից։

Տեսանյութեր

Լրահոս