«Խայտառակություն է…»․ քաղաքացիները՝ Փաշինյանի հեծանիվի և նրա տիկնոջ սոցցանցային ակտիվության մասին

«Հեծանիվը պայքար է, հեծանիվը զգոնություն է, հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես։ Կեցցե՛ հեծանիվը»․ այս և այսպիսի այլ տողեր է վերջին ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ձոնում իր երկաթյա նժույգին՝ տպավորություն ստեղծելով, թե հենց հեծանիվն է այն գործիքը, որը կարող է զսպել Հայաստանի անվտանգային ռիսկերը։

Նիկոլ Փաշինյանի սոցցանցային ակտիվությանն աջակցում է նաև նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, այս ու այն երկրից, այս ու այն քաղաքից հանրայնացնելով դրվագներ իրենց անհոգ ու ուրախ կյանքից։

168.am-ը փոքրիկ հարցախույզում քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի կողմից հեծանիվ վարելու, դրա մասին գրեթե ամեն օր տեսանյութեր հրապարակելու՝ վերջին ամիսների գործելաոճը, ինչպես նաև՝ Աննա Հակոբյանի ակտիվությունը սոցիալական ցանցերում։

«Դա խայտառակություն է․ բոլորն էլ կարող են հեծանիվ քշել, բայց հեռախոսներով ցույց տա՞ն, որ քշում են,- նշեց մի կին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, իսկ տիկնոջ մասին մեր հարցադրմանն ի պատասխան՝ նկատեց,- Վատ, ոչ մի նախագահի կին նախագահի հետ էդքան տեղ չի գնում ու ցուցադրական ցույց տալիս․ ոնց որ ժողովրդին տրաքացնեն։ Թող իր ժողովրդին նայի, թե ինչ վատ վիճակում է ժողովուրդը»։

Կարդացեք նաև

«Վարչապետը նման մանր գործերով չպետք է զբաղվի, ինքն ավելի լուրջ հարցեր ունի լուծելու», «անլուրջ մարդիկ են»․ հնչեցին նաև այսպիսի տեսակետներ։

«Մարդն ուզում է իր հանգիստն էդպես անցկացնել, ո՞ւմ ինչ գործն է․ ուզում է հեծանի՞վ վարել, թող վարի»,- ասաց մեկ ուրիշը։

«Գորբաչովին դուք չեք հիշի․ Գորբաչովի կինն էր ղեկավարում ամբողջ Սովետական Միությունը,- հիշեց ու հիշեցրեց մի քաղաքացի՝ նկատելով,- Հիմա Աննան է ղեկավարում, Աննայով էլ մենք լավ օր չենք տեսնի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս