Սոցիալական վիճակը ծանր է․ 2018 թվականից հետո ամեն ոլորտում նվազում կա․ Հարցում
2018 թվականից հետո տնտեսական աճերի, պատմական ռեկորդների մասին իշխանությունների հավաստիացումները զգալի ու տեսանելի չեն դառնում Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիների համար։
168.am-ի հետ զրույցում նրանք հատկապես նշում են, որ, եթե հայտնի իրադարձություններից հետո փոփոխություններ եղել էլ են, ապա՝ միայն բացասական։
«Դեպի վատն ենք ունեցել փոփոխություն։ Ամեն ոլորտում էլ նվազում կա։
Ես ունեցել եմ անձնական բիզնես, իսկ հիմա եկել եմ, ուրիշի մոտ աշխատում եմ։ Օրենք էին ընդունել, որ մանր ու միջինին հարկայինն արտոնություն էր տալիս, բայց այս տարվանից արդեն մեծերի հետ հավասարվեց․ մեծը խեղդում է փոքրին։ Օրենսդրությունն այնպես փոխեցին, որ շահագրգիռ չէ այսօր բիզնես ունենալը»,- նշեց քաղաքացիներից մեկը։
«Շատ վատ․ աշխատանք չկա, թոշակները չեն ավելացնում», «Գրեթե չի փոխվել», «Սոցիալական վիճակը ծանր է», «Ոչինչ չի փոխվել․ ոնց աշխատում էի՝ աշխատում եմ, ինչքան ստանում էի՝ ստանում եմ»,- «Ձեր կենսամակարդակը լավացե՞լ, թե՞ վատթարացել է 2018 թվականից հետո» հարցին ի պատասխան՝ հնչեցին նաև այս տեսակետները։
Թավշյա իրողություններից գոհ էր հարցվածներից միայն մեկը, որը հպարտությամբ նշեց, որ այլևս ծառա չէ՝ չհստակեցնելով, թե առաջ ում է ծառայել։
Մանրամասները՝ տեսանյութում