Բաժիններ՝

Dorians ռոք խմբի Lonely planet երգը կհնչի «Եվրատեսիլ-2013»-ի եզրափակչում (տեսանյութ, լուսանկարներ)

Քիչ առաջ հնչեցին «Եվրատեսիլ-2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլին մասնակցող այն տասը պետությունների անունները, որոնք կներկայանան մրցույթի եզրափակիչ փուլում:

Դրանք են՝ Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Հայաստանը, Ֆինլանդիան, Մալթան, Հունաստանը:

Հայաստանը ներկայացնում էր Dorians ռոք խումբը, որը կատարեց Lonely planet երգը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2013»-ը այս տարի ընթանում է շվեդական Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» համերգասրահում:

«Եվրատեսիլ-2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլին մասնակցում էին 17 երկրների ներկայացուցիչներ՝ Լատվիա, Սան-Մարինո, Մակեդոնիա, Ադրբեջան, Ֆինլանդիա, Մալթա, Բուլղարիա, Իսլանդիա, Հունաստան, Իսրայել, Հայաստան, Հունգարիա, Նորվեգիա, Ալբանիա, Վրաստան, Շվեյցարիա և Ռումինիա:

dorians 1 dorians 2 dorians 3 dorians 4 DS

 

Լուսանկարները՝ Dorians-ի մամուլի պատասխանատու Դիանա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից և  Doriansofficial instagram ֆոտոբլոգից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս