Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն արդեն Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում են

Այս պահին Աբովյան քաղաքում տեղի ունենում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունը: Հյուրերին դիմավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավերներ էր ուղարկել ՀՀ երեք նախագահներին:

Առաջինը եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ՝ Բելլա Քոչարյանին հետ, նրանց դիմավորեց Գագիկ Ծառուկյանն ու հյուրերին ուղեկցեց եկեղեցի:

Ռոբերտ Քոչարյանի ժամանումից կարճ ժամանակ անց այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, նա անպատասխան թողեց նաև այն հարցը, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Դուք եք կանգնած ԲՀԿ-ի ետևում:Մանրամասները՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս