Հրմշտոց Աբովյանի եկեղեցու դիմաց (լուսանկարներ)
Քիչ առաջ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունից առաջ տեղի ունեցավ փոքր քաշքշուկ՝ եկեղեցի մտնել ցանկացողների ու մուտքը հսկող անվտանգության աշխատակիցների միջև: Մարդիկ ցանկանում էին ներս մտնել, բայց անվտանգության աշխատակիցները ոչ բոլորին էին թողնում:
Երբ ժամանած հյուրերը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, , վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտան եկեղեցի, նրանց հետևից դռները փակեցին ու եկեղեցու առջև հերթ գոյացավ, մարդիկ բրթբրթում էին միմյանց, քաշքշում՝ ցանկանալով առաջինը մտնել: Այս պահին դեռ շարունակվում են փակ մնալ եկեղեցու դռներն ոջ ներս էին թողնում փոքրաթիվ թվով մարդկանց:
Ի դեպ, պատարագն արդեն սկսկվել է:
Լուսանկարները 168.am-ի