Աշոտ Կարապետյան. «Լավագույն միջոցը արհամարհանքն է»

Այս պահին ՀՀ կառավարության շենքի դիմաց ակտիվիստները շարունակում են իրենց բողոքի ակցիան, որին միացել են զոհված զինծառայողների ծնողները:

Նրանց է միացել նաև Վարդգես Գասպարին, ով բացականչում է. «Վարչապետ հանցագործ, նախագահ հանցագործ»:

Քիչ առաջ ՀՀ կառարավարության շենքից դուրս եկավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, և մոտեցավ բանակում զոհված զինվորներից մեկի մայրիկին, և սկսեց նրա հետ զրուցել: Կինը որդու լուսանկարները ցույց տալով՝ Աշոտ Կարապետյանին պատմում էր իր որդու սպանության պատմությունը: Սակայն նրանց զրույցն ընդհատեց Վարդգես Գասպարին՝ բղավելով. «Կարապետյան սրիկա, ոճրագործ, հանցագործ»:

Ա. Կարապետյանը որևէ կերպ չէր արձագանքում Վարդգես Գասպարիին:

«Լավագույն միջոցը արհամարհանքն է»,- 168.am-ին ասաց Աշոտ Կարապետյանը՝ պարզաբանելով, թե ինչու որևէ կերպ չի արձագանքում Վարդգես Գասպարիին:

Տեսանյութն՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս