Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
2002–2013 թվականների ընթացքում ՀՀ տարածքում գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակներում «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից հանրապետության 998 բնակավայրերից գազաֆիկացվել է 591-ը, որից 546-ը՝գյուղական եւ 45-ը քաղաքային:
Հայաստանցի մասնագետները հնարավորություն ստացան կատարելագործել իրենց բժշկական գիտելիքներն ու հմտությունները մանկաբարձության և նեոնատոլոգիայի բնագավառում՝ ժամանակակից համակարգչային տրենաժորների, կոմյպյուտերիզացված բժշկական մանեկենների և բժշկական ուսուցման այլ նորագույն համակարգերի միջոցով։
Ըստ Պավել Ծ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն և հավաքել է իր օգտագործման համար:
Մանկապարտեզի սաների համար նախատեսված կարագի փոխարեն Անգին Հակոբյանը, խախտելով պայմանագրին կից ապրանքների սահմանված գնացուցակը, մատակարարել է խոշոր չափի` ընդհանուր 6999.060 դրամ արժողության 406.700 կգ սփրեդ:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրեց Առողջապահության նախարարության ոսկե հուշամեդալով առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական, անգնահատելի աջակցության համար:
Սկսվել է Կասպից ծովից Ուրմիայի լիճ ջրի տեղափոխման նախագծի մշակումը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, այնուհետև բախվել ճանապարհի աջ եզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար մուրացկանությամբ զբաղվելու համար երեխաներ հավաքագրելու գործով դատական նիստը:Սակայն այն տեղի չի ունեցել տուժող Մ. Բասեյանի ներկայացուցչի բացակայության պատճառով:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց «Կաթվածի բուժումը» գիտաժողովը, որի նպատակն է միջազգային առաջատար փորձի ներդրումով Հայաստանում կիրառել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
Սեպտեմբերի 19-21-ին հյուսիսային շրջաններում, 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Նախարար Դումանյանը, կարևորելով ԱՀԿ-ի փորձագետի հետ հանդիպումը, նշեց, որ չափազանց ակտուալ հարցերի քննարկումն օգտակար կլինի նախարարության մասնագետների համար։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման բանկի (KfW) եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների պատվիրակությանը:
ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչության Սննդամթերքի և դեղորայքի ադմինիստրացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է արտասահամանյան այն ընկերությունների ցանկը, որոնց` ԱՄՆ ներմուծած ապրանքներում հայտնաբերվել են խախտումներ:
ԼՂՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության հանդեպ:
Facebook-ը մտադիր է մեծացնել էլեկտրոնային տվյալների փոխանցման արդունավետությունը, ինչպես նաև` 100 անգամ նվազեցնել ինտերնետին միանալու արժեքը: Այս մասին նշված է սոցցանցի պաշտոնական բլոգում հրապարակված փաստաթղթում:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թեև ԵԿՄ գործող նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը մոտ օրերս դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրա առողջական վիճակը չի կարգավորվել:
Վերջին տարիներին առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և Հնդկաստանի միջև կազմել են շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ Հնդկաստանից Հայաստան ապրանքների ներմուծման ծավալները դրա գերակշիռ մասն են: Մեզ հավելյալ ջանքեր են հարկավոր Հնդկաստանից Հայաստան ներդրումների ներգրավվման և հայաստանյան ապրանքների Հնդկաստան արտահանումը խթանելու համար:
«Ավտոլվացման կետի տարածք է մտնում արծաթագույն Մերսեդես մակնիշի մեքենա, նրա հետևից ընթացող մեկ ուրիշ արծաթագույն Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, ավտոլվացման կետի տարածք մտնող մուտքից մոտ 10 մետր առաջ գնալով, կանգնում է Շիրակացի փողոցի վրա՝ ավտոլվացման կետի դիմացի մայթին՝ ավտոմեքենայի դիմային մասը ուղղելով փողոցի կողմը»:
Վարորդական վկայականը պատրաստվում է 54 վայրկյանում, և տեսական ու գործնական բավարար գիտելիքներ ունենալու դեպքում վարորդական վկայական կարող եք ձեռք բերել 50 րոպեում, որն արժե 28.000 դրամ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հայաստանի միջազգային վարկանիշը վերջին երեք-չորս տարիներին հասել էր վտանգավոր մաքսիմումի: Նախագահի վարած նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը և մեր գործընկերների կողմից Հայաստանը որպես սուվերեն պետության ընկալումը «արդարացիորեն» առաջացրին Ռուսաստանի վրդովմունքն ու անհանգստությունը, քանի որ եթե Հայաստանը սկսում է ինքնուրույն գործել և ունի միջազգային իրավասուբյեկտության իրացման լայն հնարավորություն, և նրա միջազգային վարկանիշը հասնում է առավելագույնի, ապա ցանկացած պահի կարող է լինել անկանխատեսելի:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գտնվող դպրոցին հարակից տարածքում շինություն է այրվում:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նախորդ շաբաթ խեղդամահ է եղել հիվանդներից մեկը` 84-ամյա Լ.-ն:
Դատավարության կողմերը տարակուսանք հայտնեցին, թե ինչու մի դեպքում արձանագրվել է նույն բնակարանի եռակի վաճառքի փաստը, մյուս դեպքում չի արձանագրվել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Արդեն մի քանի շաբաթ է, որ ինչպես Հայ Եկեղեցու զավակները, այնպես էլ տարբեր խավերի մարդիկ հոգեկան ցնցումների և շփոթմունքի օրեր ապրեցին` մամուլից տեղեկանալով Հայ Եկեղեցու նվիրյալ սպասավորներից Եղիա աբեղա Խաչատրյանի հրաժարական դիմումի մասին:
Մարդկանց դժգոհ վանկարկումների ներքո, անգամ փաստաբանը չի հասցրել լսել՝ արդյո՞ք Եվա Դարբինյանը հրապարակել է դատական հաջորդ նիստի օրը, թե՞ ոչ: