
Ուրմիա լիճը հնարավոր է փրկել Կասպից ծովի հաշվին

Իրանը սկսել է Ուրմիա լճի փրկության նախագծի մշակումը` Կասպից ծովի ջրի հաշվին: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիյանը:
«Սկսվել է Կասպից ծովից Ուրմիայի լիճ ջրի տեղափոխման նախագծի մշակումը, ներկայումս հետազոտություններ են իրականացվում ծրագրի տեխնիկական եւ բնապահպանական հիմնավորումների համար»,-ընդգծել է Չիթչիյանը` ավելացնելով, որ աշխատանքներում ընդգրկել են նաեւ գիտնականներ:
Իրանի կառավարությունը վճռական է` թույլ չտալու Ուրմիայի ցամաքումը, որի ջրի հայելին վերջին տարիներին յրճատվել է 60%-ով, հայտարարել է նախարարը: