Բաժիններ՝

Մուրացկանությամբ զբաղվելու համար երեխաներ հավաքագրելու և նրանց շահագործելու մեջ դատական նիստը չկայացավ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար մուրացկանությամբ զբաղվելու համար երեխաներ հավաքագրելու գործով դատական նիստը:Սակայն այն տեղի չի ունեցել տուժող Մ. Բասեյանի ներկայացուցչի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ, ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի` Ա. Գիվարգիզովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով 18 տարին չլրացած` Ա. Կ.-ի, Մ. Բ.-ի և Վ. Ղ.-ի` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, 2013թ. հունվար ամսին, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է մինչև մարտի 19-ը և նրանց դրել և պահել է շահագործման մեջ` ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները: Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահասներ Մ. Բ.-ի և Ա. Կ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, ներգրավվել և մասնակցել է Ա. Գիվարգիզովի կողմից կազմակերպված` Երևանի Նոր Արեշ 46 փող. 76 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ուրիշի զգալի չափերով գույքի գողությունը: Ա. Գիվարգիզովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Ա. ՀՀովհաննիսյանի նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս