![](/banners/BeFunky-design.jpg)
Պավելի մոտ կանեփ է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/kanep.jpg)
Սեպտեմբերի 17-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի երկաթուղային կայարանի մերձակայքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Պավել Ծ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 80,6 գ կանեփի յուրահատուկ հոտով չորացված զանգված:
Ըստ Պավել Ծ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն և հավաքել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: