
Դոլարն էժանացավ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.77 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.45%-ով։ Բորսայում վաճառվել է 3.5 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ երեկ բորսայում դոլար չէր վաճառվել. Դոլարն առաջարկվել էր 409 դրամով, սակայն պահանջարկի գինը չէր գերազանցել 408.5 դրամը։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին փոխարժեքը բարձրացել է մինչև 407 դրամ, վաճառքինը՝ 410 դրամ: