Բաժիններ՝

Կաթվածների բուժումը`միջազգային առաջատար փորձով

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց «Կաթվածի բուժումը» գիտաժողովը, որի նպատակն է միջազգային առաջատար փորձի ներդրումով Հայաստանում կիրառել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները։

Երեք տարի առաջ մեր հայրենակից, Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտի ընդհանուր և անոթային նյարդավիրաբուժության մասնագետ, Մերսերի համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ Արթուր Գրիգորյանի, Վարուժան Կոստանյանի, ինչպես նաև ամերիկացի գործընկերների աջակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրում հիմնադրվեց անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոն` հագեցված ժամանակակից սարքավորումներով և արտերկրում վերապատրաստված մասնագետներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30