
Գողություն կարաոկե ակումբից

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` 1993 թ. ծնված Ռեզա Մ.-ին և 1993 թ. ծնված Ամիրհոսեին Ն.-ին, որոնք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 16 հասցեում գործող կարաոկե ակումբի սրահից գողացել են 1979 թ. ծնված Նատալի Ս.-ի պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ, 17.000 դրամ և բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: