08 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:22 19.09.2013 | Շահբազյանը պատմել է, թե ինչպես է սպանել ու թաղել Դիանային (տեսանյութ)

Շիրակի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Շահբազյանը տարիներ առաջ ծեծելու միջոցով սպանել է մի աղջկա, ում անունը Դիանա է: Ա. Շահբազյանը խոստովանել է, որ 15 տարի առաջ իրենց գյուղում՝ իր հայրական տանը, կենցաղային և ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանել է Դիանայի հետ, որի ժամանակ ինքը հարվածներ է հասցրել նրան: Վերջինս էլ գիտակցությունը կորցնելով՝ մահացել է:

19:21 19.09.2013 | Շուրջ 60 ընկերություն կմասնակցի «Երկրները` մեկ հարկի տակ» միջազգային երկրորդ փառատոնին

Շուրջ 60 ընկերություն կմասնակցի «Երկրները` մեկ հարկի տակ» միջազգային երկրորդ փառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 20–22–ը Երևանում, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է միջոցառման կազմակերպիչ, GMG Media Group ընկերության տնօրեն Մարիամ Մանուկյանը։

18:46 19.09.2013 | Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Դիանա Յանսեի հետ

Քննարկման ընթացքում պարոն Հովհաննիսյանն ու Նորին գերազանցության դեսպանը անդրադարձան մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու դրանում Եվրոպայի եւ Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ:

18:40 19.09.2013 | 7 միլիոն դոլարի վարկ՝ Երևանի ջրամատակարարման բարելավման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված փոխառության համաձայնագրին, ըստ որի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 7 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը կուղղվի Երևանի ջրամատակարարման բարելավմանը:

18:31 19.09.2013 | Քննարկել են գերության մեջ գտվող Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված իրավիճակը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը հանդիպեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթին և քննարկեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում ընդհանուր համագործակցության հեռանկարները:

18:28 19.09.2013 | Արդյոք Սերժ Սարգսյանը Ռուբեն Սահակյանին կպարգևատրի՞

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը երեկ որոշել է դիմել ՀՀ նախագահին փաստաբան Ռուբեն Սահակյանին վաստակավոր իրավաբանի կոչում շնորհելու հարցով:

18:01 19.09.2013 | Կառավարությունը փախստականներին բնակարաններ է առաջարկում Սպիտակում

ՀՀ կառավարությունը որոշել է Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված և դեռևս չբաշխված բնակելի տներից չորսը հատկացնել իրացման դիմաց երկու անձի և դատարանի երկու վճռի համաձայն, ինը հանձնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու նպատակով: «Երեկ պետական բյուջեի նախագիծը քննարկելիս անդրադարձանք նաև փախստականների խնդրին»,- ասել է վարչապետը:

16:48 19.09.2013 | Շահբազյանը 15 տարի առաջ ծեծելով սպանել է Դիանային և թաղել տան հարակից շինության պատի տակ (լուսանկարներ)

Շահբազյանը խոստովանել է, որ 15 տարի առաջ իրենց գյուղում՝ իր հայրական տանը, կենցաղային և ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանել է Դիանայի հետ, որի ժամանակ ինքը հարվածներ է հասցրել նրան: Վերջինս էլ գիտակցությունը կորցնելով՝ մահացել է:

16:40 19.09.2013 | Վրաերթ՝ Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ

Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 67-ամյա Արտաշես Ավետիսյանը իր կողմից վարած Hyundai մակնիշի 33 ՏT 501 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում` ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

16:15 19.09.2013 | ՌԴ դեսպանի հետ քննարկել են Սերժ Սարգսյանի որոշումը

Կողմերը անդրադարձ կատարեցին Հայաստանի նախագահի կողմից սեպտեմբերի 3-ին ստորագրված Մաքսային Միությանը անդամակցելու անսպասելի որոշմանը, իսկ ընդհանուր գնահատականն էր, որ Եվրամիություն-ԱՊՀ երկրների փոխհարաբերությունները անհեռանկարային են, եթե հիմված են «կամ-կամ« սկզբունքի վրա

16:11 19.09.2013 | Ստեփանակերտի հիվանդանոցը կառուցված է, մյուս ծրագրերն ընթացքի մեջ են

Հոյակերտ այս համալիրի կառուցման մեջ ֆինանսական շատ մեծ ներդրումներ է ունեցել «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Եվ ընդհանրապես, հայտնի է, որ Կարապետյանները, բացի բարեգործական տարաբնույթ այլ ծրագրերից, որոնց մասին պատշաճ կարգով իրազեկվել է մեր հանրությունը, մեծածավալ միջոցներ են ներդնում նաև կենսական, մշակութային, հոգևոր և այլ նշանակության կառույցների վերանորոգման կամ կառուցման նպատակով:

16:07 19.09.2013 | Ոստիկանությունը փորձում է շեղել հանցագործների հետքը

Ակտիվ քաղաքացիների վրա կատարված ահաբեկչական հարձակումներից հետո հանրությունը մատնացույց արեց, որ ՀՀ ոստիկանությունը չի ցանկանում բացահայտել այդ դեպքերը և ըստ էության հովանավորում է հանցագործներին: Եվ ահա սեպտեմբերի 16-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել իբր բացահայտման մասին:

15:48 19.09.2013 | Վաղաժամկետ դադարեցվել են մի շարք համայքների ղեկավարների լիազորությունները

ՀՀ Կառավարությունն այսօր ընդունել է Արարատի մարզի Արարատի քաղաքային,Նշավանի և Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։

15:24 19.09.2013 | ՀՔԾ-ն նույնպես Արգիշտի Կիվիրյանի դեպքում կոպտորեն խախտել է օրենքը

Նյութերի նախապատրաստման ժամանակ Արգիշտի Կիվիրյանը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցներն են իրեն ավտոմեքենայի մեջ հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

15:13 19.09.2013 | Կենտրոնում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, ë.Ã. սեպտեմբերի 20-ÇÝ Å³ÙÁ 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տ. Մեծի 23-31, Վարդանանց 28-32, Նար-Դոսի 73-77 համարների, Ե.Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Կորի, Արհեստավորների, Ս.Վրացյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

15:12 19.09.2013 | ՀՀ ԱԺ նախագահի և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի խոսնակի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի խոսնակ Ջոն Փերեզի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի:

15:07 19.09.2013 | Ինչո՞ւ Հայաստանում ոմանք չեն ուզում, որ Ռուսաստանում էլ հայերն իրենց եկեղեցին ունենան

«Մի քանի օրով Մոսկվայում եմ: Հայաստան վերադառնալուց առաջ այսօր վերջին անգամ գնացի նորաբաց եկեղեցի…»

14:50 19.09.2013 | 9 միլիարդ դրամ՝ Երևանի քաղաքապետարանին

Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանին է հատկացվել մոտ 9 մլրդ դրամ` քաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկը հիմնանորոգելու, ինչպես նաև քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխատուցման համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով:

14:41 19.09.2013 | Կտարանջատվեն Հայաստանի համար ընդունելի և բանակցությունների ենթակա նորմերը՝ Մաքսային միությանն անդամակցելու կապակցությամբ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է երկօրյա ժամկետում ՀՀ վարչապետին առաջարկություններ ներկայացնել Մաքսային միությանը ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ:

14:31 19.09.2013 | Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը:

14:18 19.09.2013 | Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչվեց

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել թիվ 38 ընտրատարածքում ս.թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածու Վահրամ Հովհաննիսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:

13:54 19.09.2013 | Նշանավոր փորձագետի վերջին խոսքերը`Թուրքիայի Ցեղասպանության պատասխանատվության մասին

Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր՝ «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը կրող հոդվածում համառոտ շարադրել է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հիմքերը:

13:54 19.09.2013 | Կհամաներվի արդյոք Մարգար Օհանյանը

«Ժողովուրդի» հարցին, թե սեպտեմբերի 21-ին նախատեսված համաներման արդյունքում հնարավո՞ր Է՝ ազատ արձակվի նաև ՃՈ Նախկին պետը, Ղարագյոզյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ այս ամենը դեռ խոսակցություններ են։

13:49 19.09.2013 | Սամվել Կարապետյանը՝ 2013 թվականի հիշարժան ամյակների մասին (տեսանյութ)

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է այս տարվա հիշարժան ամյակներին:

13:44 19.09.2013 | Արմեն Գևորգյանը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստի աշխատանքներին:

13:43 19.09.2013 | Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցում մերժվել է

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը՝ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով :

13:41 19.09.2013 | «Բարև Երևան». Ուղևորափոխադրումների վարձը բարձրացնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ են

Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրը նպատակահար է քննարկել Երևան քաղաքում ՏԻՄ բարձրագույն մարմնի՝ ավագանու մակարդակով՝ ստեղծելով ժամանակավոր հանձնաժողով:

13:37 19.09.2013 | ՀՀԿ պատվիրակությունը կմեկնի Բեռլին

Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի «Քրիստոնեադեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության ընտրապայքարի ավարտական միջոցառմանը՝ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա ՔԴՄ կուսակցության գործընկերների եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

13:35 19.09.2013 | Լավություն՝ ԱԺ-ի միջոցներով

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով արդեն երկար տարրներ Անդրանիկ Մանուկյանի տրամադության տակ է մնում 052 օօ 01 ավտոմեքենայի համարանիշը։

13:35 19.09.2013 | ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտե. Ընտրության արդյունքը չլիգիտիմացնելու համար մենք որևէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում

Առաջարկում է ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց»:

  • Page 2031 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2026
  • 2027
  • 2028
  • 2029
  • 2030
  • 2031
  • 2032
  • 2033
  • 2034
  • 2035
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Փրկել «Եռաբլուրը» պղծումից. հունիսի 7-ի միակ խորհուրդը
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը