Պուտինը հանձնարարել է ուշադրություն դարձնել բարձր ճշգրտության զենքի արտադրության զարգացմանը
РИА Новости-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլասդիմիր Պուտինը հանձնարարել է ուշադրություն դարձնել բարձր ճշգրտությամբ զենքերի արտադրության զարգացմանը:
«Կարծում եմ, որ մինչեւ 2025 թ-ը սպառազինությունների պետական նոր ծրագիրը մշակելիս պետք է կատարել ցամաքային զորքերի սպառազինությունների համակարգի արդյունավետության գնահատում»,-ասել է Ռուսաստանի նախագահը:
Ըստ նրա` առնաձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել առաջին հերթին «ոչ միայն մեծ հեռահարության, այլ ոչնչացման տակտիկական գոտու բարձր ճշգրտությամբ զենքերի զարգացմանը»:
Նա ավելացրել է, որ ռազմական հակամարտությունների վերջին տասնամյակների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց դերն ու կիրառման ծավալները մշտապես աճում են: