Բաժիններ՝

11 տարվա ընթացքում գազաֆիկացվել է 591 բնակավայր

2002–2013 թվականների ընթացքում ՀՀ տարածքում գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակներում «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից հանրապետության 998 բնակավայրերից գազաֆիկացվել է 591-ը, որից 546-ը՝գյուղական եւ 45-ը քաղաքային:

Ինչպես տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ»  ընկերության լրատվական ծառայությունը, գազաբաշխման համակարգին է միացել 644 448 բաժանորդ, որից 345 547 բազմաբնակարան շենքերում եւ 298 901-ը՝ բնակելի տներում:
Հիշեցնենք, մինչեւ 1993 թվականը Հայաստանում գազաֆիկացված է եղել 388 բնակավայր եւ գազից օգտվելու հնարավորություն է ունեցել 485 405 տնտեսություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս