![](/banners/BeFunky-design.jpg)
Հայ մանկաբարձները ՌԴ-ում վերապատրաստվել են հատուկ մանեկենների օգնությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/maneken.jpg)
2013 թվականի սեպտեմբերի 2-ից 13-ը առողջապահության բնագավառում ռուս-հայկական պամագործակցության շրջանակներում մանկաբարձների, նեոնատոլոգների և անեսթեզիոլոգներիհայաստանյան պատվիրակությունը մասնակցեց գիտական-պրակտիկ ուսումնական սեմինարներին, որը կազմակերպվել էր ՌԴ առողջապահության նախարարության կողմից՝ Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի բազայի վրա։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը, հայաստանցի մասնագետները հնարավորություն ստացան կատարելագործել իրենց բժշկական գիտելիքներն ու հմտությունները մանկաբարձության և նեոնատոլոգիայի բնագավառում՝ ժամանակակից համակարգչային տրենաժորների, կոմյպյուտերիզացված բժշկական մանեկենների և բժշկական ուսուցման այլ նորագույն համակարգերի միջոցով։