
Ծեծի են ենթարկել Բարեւի շարժման ակտիվիստին

Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ծեծի են ենթարկել Բարեւի շարժման ակտիվիստին.
«Այսօր երեկոյան Շիրակ հանրախանութի մոտակայքում, սեպտեմբերի 20-ի հանրահավաքը իրազեկող թռուցիկներ բաժանելիս թաղային խուժանի կողմից ծեծի է ենթարկվել Բարեւի շարժման ակտիվիստ, ԺՈՒԿ կուսակցության անդամ Վիգեն Դավթյանը…
Վիգենի ձեռքից վերցրել են թռուցիկը, ապա իմացել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հանրահավքի հրավիրողը, վիրավորել են Րաֆֆիին,, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Վիգենին ու խմբով ծեծել …
Թեւ կարծում եմ` Վիգենի նկատմամբ բռնությունը նախապես պլանավորած չի եղել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ իշխանության հենարան հանդիսացող թաղային խուժանի կեցվածքը նույնպես խոսում է ոհմակի անդամների պատային հոգեբանության մասին…
Դեռեւս պարզ չի ոստիկանությունն ինչ որոշում կկայացնի. նախորդ չբացահայտված ու չպատժված ծեծողների թիվը կավելացնի մի քանիսով, թե…»: