Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես-230»-ը բախվել ձիով ընթացող սայլակի, ինչի հետևանքով սայլակի մեջ գտնվող 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Տղամարդը՝ ում անունը Վահագ էր. պահանջում էր, որպեսզի դեպքի վայր ժամանի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որից հետո հնարավոր է՝ ինքը այդ ծայրահեղ քայլին չդիմի:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի Արարատի մարզի Նշավանի եւ Արագածոտնի մարզի Ձորագլխի համայնքների ղեկավարների լիազորությունները:
Ոստիկանները նոր բացահայտումներ են արել, որոնք ներկայացվում է ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Սոցապի աշխատակիցները մեղադրվում են կեղծ փաստաթղթերի ձևակերպման միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, յուրացնելու մեջ:
Հնարավոր է, Հայաստանն այդպես էլ չմիանա Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը»:
Դեսպան Ջոն Հեֆերնը ասել է, որ Հայաստանի իշխանությունները «թե՛ հրապարակային, և թե՛ մասնավոր զրույցներում Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը վստահեցրել է, որ ներքին բարեփոխումները շարունակվելու են»։
Այն հայ աղջիկը, որը 26 տարեկանից հետո, կրթություն ստանալուց, գիտակցական որոշ մակարդակի գալուց հետո որոշում է, որ իր սիրած տղամարդու հետ պետք է ակտիվ սեռական կյանքով ապրի, ուրեմն պիտի ապրի: Ո՞վ ասաց, որ միայն հայ տղան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու, ընդհակառակը, կնոջ մեջ են էմոցիաները ավելի սրված, քան տղամարդու մեջ, եւ հենց կինն ավելի շատ պահանջ ու իրավունք ունի ակտիվ սեռական կյանքով ապրելու:
Հայաստանը չի ուզում երկրորդ անգամ լինել պարտադրված վիճակում։ Առաջին անգամ մեզ պարտադրել են պատերազմ և այդ պատերազմում մենք հաղթել ենք։ Որպեսզի երկրորդ անգամ բանակցային գործընթացը հաջողությամբ ավարտվի, այն պետք է կառուցվի երկխոսության, փոխադարձ հասկացության շրջանակներում, և եթե լինելու են զիջումներ, ապա պետք է լինեն փոխադարձաբար:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված,սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ 1 և 2 թաղամասերի (Հոլիվուդ) ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 14-ին, 15-ին և 16-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը ընթացել է Տավրուս, Վանեք, Անտառաշատ, Ուխտավայր, Դավիթ Բեկ, Սևաքար, Եղեգ, Չապնի, Աղվանի, Տանձավեր, Վերին Խոտանան, Ներքին Խոտանան և Շրվենանց գյուղական համայնքներում:
Բնակիչների խոսքերով իրենք բազմիցս դիմել են համապատասխան ատյանների, շենքում վերանորոգում իրականացնելու նպատակով, սակայն դիմում-խնդրանքներն այդպես էլ մնացել են անպատասխան:
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան:
Գործում առկա է իրեղեն ապացույց ճանաչված պոլիմերային շիշը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաֆէսճեանների ընտանիքին՝ ազգային բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ:
Քննչական խումբը քննչական գործողություններ պետք է իրականացնի Կիպրոսի դատախազության հետ համատեղ` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին:
Հանդիպումը կազմակերպել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՂՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Սահակյանը, Ալմաթիի Սբ. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մարկոս քահ. Սարգսյանը, Ղազախստանի հայերի «Նաիրի» միավորման նախագահ Արտուշ Կարապետյանը եւ ուրիշներ:
Արդարադատության խորհուրդը որոշել է. Զարուհի Կարենի Նախշքարյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ ներկա է գտնվել Մոսկվայում Հայ Առաքելական Եկեղեցու նորակառույց Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարի բացման հանդիսավոր արարողությանը:
Արմավիրի մարզում մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով տուժած համայնքներին օգնություն հատկացնելու նպատակով ստեղծված հիմնադրամի հաշվեհամարին հավաքագրվել է 240 մլն 500 դրամ:
Դատարանի բակում որդուն կալանվայր տանող մեքենային սպասող մայրը լաց էր լինում ու սպառնալիքներ հնչեցնում Մարտիրոսյանի հասցեին:
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել ինտերկապ բարեգործական ընկերության փոխտնօրենը և հայտնել, որ Վանաձորի Ղուկասյան փողոցում գտնվող իրենց տան աստիճանահարթակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել հայրը՝ 85-ամյա Սարգիս Մ.-ն:
«Որևէ կերպ չեմ մեկնաբանի, երբ իրեն առաջարկեն, թող ինքը հրաժարվի»,- նշել է ՀՅԴ ԳՄ անդամը:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21013»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բ.Ա.-ի դիմումում նշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն:
Երևանի վարչական շրջաններում տեղադրվող առաջարկությունների արկղերի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է քաղաքացիների կողմից մայրաքաղաքի զարգացմանն ուղղված առաջարկները քննարկել ու ներկայացնել դրանց կյանքի կոչման համապարփակ նախաձեռնություններ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 518 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 738 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 780 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 661 946 525 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.6737 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.7500 տոկոս:
Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:
Ես միայն «Զեյնայից» եմ օգտվում: Երեխա ժամանակից էլ սիրել եմ շքեղ հագնվել: Մայրս շատ ճաշակով կին ա եղել ու միշտ հետեւել ա մեր հագուկապին: Ախպերս ավելի շքեղ հագուստներ ուներ: Հենց տնից գնում էր, իր շորերը հագնում ֆռֆռում էի, մամաս ասում էր. «Շուտ արա, հանի, քանի չի եկել»: