
Վրաերթի ենթարկված 30-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, այնուհետև բախվել ճանապարհի աջ եզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկվածը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: