50-ից ավել Լիսկայի և նրա բանդայի կատարած ծանրագույն ոճիրների մասին ես հայտարարություններով հանդես եմ եկել և պահանջել եմ իրավապահ համակարգի ղեկավարներին՝ վերջակետ դնել տխրահռչակ Լիսկայի ոճրագործ ընթացքի նկատմամբ իրավապահ համակարգի դրսևորած հանցավոր անգործությանը և վերջապես քրեական գործ հարուցել ու նրան ու նրա բանդայի անդամներին կանգնեցնել քրեական պատասխանատվության առաջ:
Փաստորեն, «ԱԳ մեծարգո պարոն նախարար» Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած գերատեսչությանը նորմալ աշխատելու, բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու, միջազգային ասպարեզում հուսալի գործընկերոջ համբավ ունենալու, Լեռնային Դարաբադի խնդիրն ի նպաստ Հայաստանի լուծելու համար պակասում էր Diellata R90 սարքը, և դրա բացակայությունն էր պատճառը, որ այսքան տարի ձախողումներ են գրանցվել։
Կոչ ենք անում ՀՀ ԱԺ պատգամավորներին, անկախ խմբակցական պատկանելությունից, վերկուսակցական դիրքորոշում ցուցաբերել Մաքսային միությանը միանալու և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու վերաբերյալ, քանի որ այս ընտրությունը դուրս է առանձին քաղաքական ուժերի շահերի շրջանակներից և կանխորոշում է ազգի ճակատագիրը երկարաժամկետ հեռանկարում:
« Հերիք է, ի՞նչ եք ուզում այդ խեղճուկրակ, ազգիս հոգսերը ուսերին դրած, այդ հոգսերից կքած, փողոցներում պառկած մարդկանցից…Նրանք գիշեր-ցերեկ ձեզ համար տառապում են, իսկ դո՞ւք…»
Մարինան ասել է, որ ինքն անօրինական գործողությունների զոհ է դարձել. «Ինձ 1,5 տարի պահեցին Վրաստանի կալանավայրում, սակայն 2012թ. համաներում հայտարարվեց, և ես ազատություն ստացա»։
Հարությունյանի մայրը hայտնի հանրապետական, ՀՀԿ խորհրդի անդամ՝ «Հանրապետական հակատուրբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Մարինա Սաֆարյանն է։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արեգ Ս.-ին, որը 2012 թ. հունվարի 26-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ակնկալվում է, որ հանրապետության նոր գլխավոր դատախազի թեկնածությունը նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովին կներկայացնի սեպտեմբերի 30-ից մեկնարկող քառօրյայում։
Նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք` ձևափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 230 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կինը հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ Ռոբերտ Մ.-ն ձեռքերով սեղմել է իր պարանոցը, քաշել մազերը և հարվածելով թիկունքին` պատճառել վնասվածքներ: Նույն օրը, ժամը 13.50-ին, Ռոբերտ Մ.-ն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, հիշյալ բնակարանում, վիճաբանության ժամանակ, ցանկացել է խոհանոցային դանակը վերցնել կնոջ` Նոռա Ա.-ի ձեռքից, սակայն վերջինս անզգուշությամբ դանակով վնասել է իր որովայնի ձախ հատվածը և պատճառել նշված վնասվածքը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Հակոբյան և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել տարեց կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Քաղաքագետ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է, և սեպտեմբերի 24-ին տեղի կունենա աոաջին դատական նիստը։ Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լենդրուշ Գեղամյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումերներ հափշտակելու քրեական գործով դատաքննությունը:
Դատական կարգադրիչների ծառայությունում շուրջ 400 հազար դոլարի հասնող չարաշահումների փաստի բացահայտումից հետո ստուգումներ են սկսվել նաև դատական դեպարտամենտում, որը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի անմիջական ղեկավարության ներքո։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Կամո Ք.-ին դանակով մարմնական վնասվածք է պատճառել 1981 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն:
Մասնակցում ենք, աջակցում ենք ու կարգի ենք հրավիրում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու կամակատար Ռոբերտ Նազարյանին…
Ո՞ր 5 մանկապարտեզներում և ե՞րբ են այդ 5 կազմակերպությունները վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները, ո՞վ է վճարում վարձակալության գումարները:
Երևանյան երթուղիները սպասարկող տնտեսվարողներից մեկը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ չի թաքցրել, որ ամիսներ առաջ իրենք համաձայնել են մասնակցել մրցույթին և 100 դրամ ուղեվարձով սպասարկել երթուղիները, որովհետև քաղաքապետարանից վստահեցրել են, թե շուտով ուղեվարձը կթանկանա։ Հարցին, թե ո՞վ է եղել այդ պաշտոնյան, նա միայն պատասխանել է. «Էն որ նստած է երկար սեղանի հետևը, մինչեւ հասնում ես իրեն, բարևդ մոռանում ես»։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական Սերգեյ Լոքյանին է տվել ԱԺ-ի 037 OO 01 համարանիշը, ինչի իրավունքը չունի։ Բանն այն է, որ Աժ-ում «OO01» համարանիշերով մեքենա վարելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները։
«Օրինական երկրներում, երբ մարդուն բռնում են, քննում են, համոզվում են, որ հանցանքը նա է գործել, նոր դատապարտում են։ Իսկ սրանց բռնել են ու ասում են, որ դուք պետք է վիզ վերցնեք։ Սրանից հետո ի՞նչ սպասես այս երկրից»,- վրդովված նշեց Է. Բեզոյանը։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 18-ին բանավոր ընթացակարգով քննության կառնի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի դիմումի հիման վրա գործը:
ՀՀ այլևս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օրեր առաջ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո մեկնել է Հայաստանից։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 2 շենքում 5կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Սեպտեմբերի 17-ին, 13.14-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջրի գյուղապետարանի մոտակայքում՝ փոսում, հայտնաբերվել է քաղաքացու դի:
ԿԸՀ-ն գրանցել է արդեն 12 թեկնածուի, եւս 24-ի հայտերը կքննարկվեն մինչեւ սեպտեմբերի 27 –ը:
Դերսիմի հայերի հավատքի և սոցիալական փոխօգնության միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը փոխանցում է, թե ստացած լուրերի համաձայն` ավերվում է Դերսիմի Մազկերտ գավառում գտնվող հայկական գերեզմանոցը:
«Արտաքուստ այն բավականին տպավորիչ է, սակայն օծման արարողությունը բավականին համեստ անցկացվեց»:
Ինչպես հաղորդում է Apple Insider-ը, գովազդում հիմնական ուշադրությունը տրվում է սարքի պլաստիկ վահանակների գույներին: Ցուցադրվում է, թե ինչպես է տարբեր գույների հալված պլաստիկը iPhone 5c-ի ձև ընդունում: