«Ի պատիվ վարչապետի՝ պետք է ասեմ, որ իր յուրահատուկ փաթեթավորմամբ նա ընդունեց, որ ՀՀԿ-ական պատգամավորների վրա եղել են ճնշումներ՝ այդ ճնշումները վերագրելով ժողովրդին, բայց չի կարելի ամեն ինչ վերագրել ժողովրդին»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
«Կոնկրետ հարց եմ տալիս՝ այս ընթացքում գնաճ կա՞, թե՞ ոչ. կա։ Միսը քանի՞ տոկոսով է թանկացել, քանի՞ աշխատատեղ է բացել, քանի՞ ներդրում է բերել, ժողովրդի մատից ի՞նչ փուշ է հանել։ Խոսում է հայ-ռուսական հարաբերություններից, ի՞նչ ես արել, մեր բերածի 15-20 տոկոսի չափով զենք բեր Հայաստան, Հայաստանի բանակն ուժեղացրու, նոր կխոսես»։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Մեր ընթերցողներին առիթ ունեցել ենք ներկայացնելու, որ Գ. Գևորգյանը զբաղեցնում էր նախարարության ենթակայության տակ գտնվող Գյուղատնտեսության նախարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը (ստանում էր 1 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ)։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երդմնակալության արարողության օրը հայտարարեց, որ 2013թ. դեմ է եղել ուղեվարձի թանկացմանը, սակայն այսօր նրա դիրքորոշումը մի քիչ փոխվել է:
«Հայաստանում լոլիկի պակասը պայմանավորված է մորմազգի ցեցի առկայությամբ։ Ցեցը վնասատու է, ոչ թե հիվանդություն, ինչպես Արարատի մարզում հայտարարեց վարչապետը։ Նա կարող է դա չիմանալ, բայց դա թիթեռ է, որը վնասում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը։
«Գերմանիայում շատ մուսուլմաններ կան, դրա համար, երբ թուխ մաշկով մարդ են տեսնում՝ մտածում են՝ մուսուլման է։ Իրենք կոնսերվատիվ վերաբերմունք ունեն մուսուլմանների նկատմամբ»։
«Իհարկե, կառավարությունը թույլ է տալիս կոպիտ սխալներ՝ ինչպես երկրի ներսում վարվող քաղաքականության մեջ՝ սոցիալ-տնտեսական, դատաիրավական և այլ բնագավառներում, այնպես էլ՝ երկրի արտաքին քաղաքականության մեջ է շատ դեպքերում կոպիտ սխալներ թույլ տալիս»։
«Ափսոսում եմ, որ այնպիսի փորձված կուսակցություն, ինչպիսին Դաշնակցությունն է՝ իր ամբողջ անցյալով, կարողացավ նման ավանտյուրայի գնալ, և այսօր փաստորեն գոնե Հայաստանում կորցրեց իր դիրքերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Գործող ուժերը, որոնք իշխանափոխությունից հետո կորցրին իշխանությունը, արտաքին կառավարման գործիք են և այսպիսի վիճակում չեն կարող մնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Այս բյուջեն հեղափոխական չես համարի. եկամտային և ծախսային մասին փոփոխությունները 10-12%-ի սահմաններում են»,- 168.am-ի հետ զրույցում 2019թ. բյուջեի մասին նման կարծիք հայտնեց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այն կարծիքին է, որ արտահերթ ընտրություններն օդ ու ջրի նման անհրաժեշտ են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանն ասաց, որ, եթե չկանոնակարգվի այն, ինչ եղավ այս 3-4 ամսվա ընթացքում, կարող է ունենալ լուրջ հետևանքներ ոչ միայն հեղափոխության ապագայի համար, այլև հանրապետության հետագա զարգացման և քաղաքականության համար։
168.am-ի հետ զրույցում միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ Ադրբեջանն իր անվտանգությունն ավելի շատ կապում է Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մահմեդական որոշ երկրների հետ, քան Ռուսաստանի հետ։
«Չեմ հավատում հանրապետականներին, չեմ հավատում, որ կհամաձայնեն՝ մայիսին կամ այլ ամսի լինեն ընտրությունները։ ՀՀԿ ներկայացուցիչները պառլամենտում, հայտնի դեմքերն ամեն օր զրպարտում են Հայաստանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակն ավելի է լարվելու, քանի որ ոչ իշխանական ուժերը, ըստ նրա՝ սաստկացնելու են իրենց պայքարը։
«Ադրբեջանը խոչընդոտում է, չի համաձայնում։ Այդ կապը ժամանակին բավականին արդյունավետ էր, թույլ էր տալիս վերահսկողության ավելի բարձր մակարդակ ապահովել, եթե լինում էին ինչ-որ խախտումներ, խնդիրներ, անմիջապես հարցերը կարգավորել»։
«Պարոն վարչապետ, եթե ուզում եք զբաղվել օրինախախտումներով, նաև՝ սպառնում եք օրենքով, կխնդրեմ՝ որպես ԱԺ պատգամավոր, Ձեզ՝ որպես վարչապետի և տղամարդու, զբաղվել մեր գործընկերոջ՝ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հանդեպ երեկ տեղի ունեցածով»
«Ես Հայաստանում չեմ տեսնում ՀՀԿ-ի զանգվածը։ Իհարկե, ես տեսնում եմ մարդկանց, ովքեր այս կամ այն ձևով կողմ չեն Նիկոլ Փաշինյանի որևէ ծրագրին կամ նշանակումներին, բայց դա չի նշանակում, որ նրանք ՀՀԿ-ի զանգվածն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։
«Ժողովրդի զգալի մասն ուզում է, որ լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ։ Այսօր ԱԺ-ն չի համապատասխանում այն համամասնությանը, որն առկա է հասարակության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։
«Նա, բնականաբար, ժողովրդի դեմ որևէ գործողություն չի անի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ խմբակցությունների հետ բանակցային սենյակից դուրս գալուց հետո հայտարարեց, որ ժողովուրդը հաղթել է, որևէ մեկը չի կարող խլել այդ հաղթանակը։
«Արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերին»:
«Հայաստանում փակ դռներ չկան և չեն կարող լինել»,-խորհրդարանում լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ բանակցությունների դռները փակվա՞ծ են, թե՞ ոչ։
«ՀՀ-ում ստեղծված իրավիճակն առնվազն ինստիտուցիոնալ խառնաշփոթ է առաջացնու, եթե չխոսենք սահմանադրական ճգնաժամից։ Խորհրդրանը, որն ըստ էության պետք է լինի ներկայացուցչական մարմին, ոչ մեկին չի ներկայացնում, լեգիտիմ չէ»:
«Մենք խոչընդոտում ենք այդ օրենքով, որ հակասահմանադրական ճանապարհով լուծարումը տեղի չունենա, սա է հարցը։ Հիմա թող որևէ մեկը գա, տրամաբանված, նստենք, էս հարցով բանավիճենք»:
«Մենք ընդամենը օրենքի նախագիծ էինք բերում՝ կարգավորելու համապատասխան իրավիճակները։ Սա մեկնաբանվեց որպես վարչապետի ընտրության միակ տարբերակի դեմ ակցիա, ինչն այդպես չէր»:
«Ես հեղափոխությանն աջակցել եմ. ո՞վ է սեփականշնորհել հեղափոխությունը»:
«Ոչ մեկը չի վախենում»:
«Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց և նաև վարչապետը հայտարարեց, որ երկրորդ ռաունդ է սպասվում բանակցությունների։ Բայց այն, ինչ այսօր է տեղի ունենում, ուղղակի միջամտություն է ԱԺ աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից»:
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորություն, իհարկե կա, ինչի՞ մասին է խոսքը, սա պատգամավորների պաշտպանության համար էր»: