ՊԵԿ փոխնախագահը չգիտի՝ ով է կանգնած Գյումրիում ավտոմաքսատուն կառուցող ընկերության հետևում
«Գյումրիում կառուցվող մաքսատան շինարարությունը տրվել է ձեր նշած ընկերությանը, բայց թե այդ ընկերության հետևում ովքեր են կանգնած, ես տեղեկություն չունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հետք-ը հոդված էր տպագրել այն մասին, որ Գյումրիում նախատեսված նոր ավտոմաքսատունը կկառուցի «Բալասանյան» խմբակցությունից Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանի հոր ընկերությունը. ««Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն ընտրվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից։ Մաքսատան կառուցման համար մրցույթի չի հայտարարվել. ՊԵԿ-ը որոշել է շինարարական աշխատանքները պատվիրակել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին՝ մեկ անձից գնման ընթացակարգով»:
Էդվարդ Հովհաննիսյանը ևս նշեց, որ սովորաբար նմանատիպ գործարքները կատարվում են մեկ անձից գնման ընթացակարգով: