«2019թ. ընթացքում ՏՄՊՊՀ բյուջեն կկազմի շուրջ 400 մլն դրամ։ Մենք ծրագրային ուղղություններ չունենք, հիմնական մասը կազմում է աշխատավարձի ֆոնդը»,- այսօր ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
«Օրենսդրության տեսանկյունից դեռևս չենք օգնում մեր տնտեսվարողներին։ Երբ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կանենք, մի քիչ կդյուրինացնենք, այդտեղ արդեն օրենսդրությունն էլ կդառնա նպաստող»,- այսօր ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը։
ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը հայտարարեց՝ պետք է այնպես անել, որ հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ ընկալվի, այլ՝ նորմալ երևույթ, որը մեր առօրյա պարտավորություններից մեկն է։
«Ուրբանացումը հայկական ֆենոմեն չէ, ամբողջ աշխարհում դա խնդիր է։ Մեր դեպքում միգուցե դա ավելի սուր է, որովհետև մենք ունենք մեր առանձնահատկությունները»,- այսօր ԱԺ Տնտեսական հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով հատկապես սահմանամերձ համայնքները լքող քաղաքացիների խնդրին։
ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ժամանակ ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ հետհեղափոխության շրջանում ստվերային տնտեսությունը կրճատվե՞լ է։
Ազգային ժողովի տնտեսական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ ոչ արտահանելի ճյուղերում 8 տոկոս շահութաբերության աճ է նկատվել։
«Կա ընկալում, որ ԱԱՀ-ի դրույքաչափը համարժեք է մեր տնտեսության կարիքին, այսինքն՝ ավելացումն իր մեջ կպարունակի ռիսկեր։ Հետևաբար, քննարկվում է ակցիզային հարկի հնարավոր ավելացումը»։
«Եկամտային հարկի բեռը նվազում է, բայց ենթադրվում է, որ դրան համապատասխան գույքային հարկի բեռը պետք է ավելանա, որովհետև ծիծաղելի կամ շատ անհամարժեք գույքային հարկերի համակարգ ունենք մեր երկրում»:
«Տեսախցիկների ոլորտում պետք է շատ մեծ փոփոխություններ արվեն, և հանրային արձագանքը ցույց է տալիս, որ բոլորը չէ, որ հանման կողմնակից են. ավելի շատ մարդիկ կան, որոնք ասում են, որ պետք է կանոնակարգել և այդ գումարներն ավելի նպատակային օգտագործել»,- այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ազգային ժողովում հրավիրված հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում էր, չընտրվեց վարչապետի պաշտոնում: Անվանական քվերակության արդյունքներով՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին կողմ և դեմ քվեարկողներ չեղան: Ձեռնպահ էր 13 պատգամավոր:
«ԱՄՆ հեռացող դեսպանն ասում է՝ տարածքներ՝ խաղաղության դիմաց, ինչը նորույթ էր մեզ համար։ Այդ ֆոնին գալիս է մեկ այլ պաշտոնյա և խոսում է, որ լեգիտիմ ընտրությունների արդյունքում կարող ենք պատուհան բացել. իսկ միգուցե խոսքը գնում էր խաղաղության դիմաց տարածքներ հանձնելո՞ւ մասին»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում կոչ արեց վարչապետի թեկնածու Փաշինյանին՝ ընտրվելուց հետո պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի կտրուկ վերանայում անել։
«Միանշանակ է, որ պատժամիջոցները թե՛ Իրանի, թե՛ ՌԴ-ի վրա՝ ազդելու են ՀՀ տնտեսության վրա։ Անկախ նրանից, թե մենք ինչքան փոքր տնտեսություն ունենք, պարոն վարչապետ, փոքր տնտեսությունների վրա ավելի պինդ են ազդում»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը, երբ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը, երբ ստանա նոր մանդատ, կարող է վճռական քայլեր իրականացնել Արցախի հարցում:
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարություններին և յուրաքանչյուր երկրի ազգային, պետական շահերին, բայց Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը»,- այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների վերաբերյալ հարցին։
«Եթե հանում ենք հանքարդյունաբերության ոլորտը, ապա մնացած ոլորտներում իրականացվող ներդրումներն այս 9 ամիսների ընթացքում աճել են ուղիղ 70 տոկոսով, իսկ ակնկալվող աշխատատեղերն աճել են 30 տոկոսով»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահին տարբեր քննչական մարմիններում քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների, վատնումների վերաբերյալ քրեական գործեր»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ տնտեսական ակտիվության այն կառուցվածքը, որ երկար տարիներ գոյություն ունի ՀՀ-ում, որևէ կերպ ընդունելի լինել չի կարող։
«Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տվել։ Առհասարակ, այս գործի շրջանակներում նա հրաժարվում է ցուցմունք տալուց։ Դա նրա իրավունքն է, որևէ մեկը չի կարող մեղադրյալին պարտադրել՝ ցուցմունք տալ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի պատրատվում իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից։
«Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու բացառիկ լիազորություննը պատկանում է դատախազությանը։ Մենք միջնորդությամբ հանդես գալու մտադրություն այս պահին չունենք»,- այսօր կառավարության նիստից հետո ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀՔԾ-ն իր նախաձեռնությամբ փոխի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
«Հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այլ ենթադրում է նաև հետախուզվողին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները ետ վերցնելու և, համապատասխանաբար, ՀՀ նախագահի աշխատակազմին, Պետական վերահսկողական ծառայությանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացնելու մասին որոշման նախագծին:
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ դատավորները պաշտոնավարման ընթացքում հաշվեցուցակային զենք ստանան:
«Ցավոք սրտի, մեր երկիրը, տարբեր հանգամանքների բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում համաներման ինստիտուտը կիրառել»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշումը:
Այսօր կառավարության նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին և հավելյալ համաձայնագրին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:
«Երևանը պետք է կարողանա ցույց տալ Վաշինգտոնին, որ Ռուսաստանի տարածաշրջանային շահերը սպասարկելու համար չէ միայն ստեղծված, այլ սուվերեն և անկախ որոշումներ կայացնելու ունակ պետականություն է՝ ինչպես Բոլթոնը շեշտեց Երևանում ՝ «զերծ արտաքին ուժերի ազդեցությունից»»։
Հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում կայացել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը, որը կոմիտեի հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսին որակեց պատմական: ՀՀ-ԵՄ խորհրդարանական նման ձևաչափն ամրագրվում է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով` CEPA-ով: