ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց ՔԿՀ-ներում հեպատիտ C-ի տարածվածության մասին։
«Օպտիմալացումներն անհրաժեշտ են, որովհետև երբ քննարկում էինք կրթության և գիտության բյուջեի ավելացումը, հասկացանք, որ դա կարող է անարդյունավետ լինել, և միայն օպտիմալացումից հետո մտածենք այդ բյուջեների ավելացման մասին։ Օպտիմալացումները պետք է լինեն բոլոր ուղղություններով՝ լինի հանրակրթական, բուհական թե գիտական համակարգը»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու խնդիր կա:
«Մայիսի 8-ին իմ վարչապետ ընտրվելու հաջորդ օրվանից մարդիկ կիսասթրեսային վիճակում են։ Հոկտեմբերի 2-ին, երբ պարոն Բաբլոյանի աշխատասենյակում քննարկման ժամանակ զրուցում էինք, ասում էիք՝ պիտակավորման մթնոլորտ է, այդ մթնոլորտը միայն կառավարությունը չի կարող լուծել»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն դիտարկմանը, թե պետք է զերծ մնալ հավելյալ պիտակավորումներից։
Այսօր Ազգային ժողովը, ինչպես սպասվում էր, վարչապետ չընտրեց. «Ելք» խմբակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ էր մեկ պատգամավոր, 11 ձեռնպահ։ Կողմ պատգամավոր չեղավ։
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի բարձրացրած՝ ԼԳԲՏ համաժողովի հարցին, և նշեց, որ հանձնարարել է ճշտել, թե դա ինչ միջոցառում է, ով է կազմակերպում, ինչ նպատակով.
«Ձեր ելույթը շատ օգտակար էր՝ առաջիկա քաղաքական զարգացումների առումով»,- այսօր խորհրդարանում դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
«Մեր երկիրը տարիներ շարունակ քանդել է կոռուպցիան»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելիք ԼԳԲՏ համաժողովին՝ ընդգծելով, որ դրա մեջ լուրջ վտանգ է տեսնում։
«Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում եմ, որ բանտից դուրս գա»,- այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի այն հարցադրման, թե ինչո՞ւ է հեղափոխությունից հինգ ամիս անց Շանթ Հարությունյանը անազատության մեջ, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ նրան առաջադրվել է մեղադրանք՝ զուտ քաղաքական հայացքների համար։
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատված է։
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ կառավարությունում գազի հարցերով աշխատանքային խմբի ստեղծումը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իր ձեռք բերած պայմանավորվածությունների հետ:
«Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր։ Մենք երաշխավորում ենք, որ բոլոր գործարարները կունենան նույն հնարավորությունները, պատգամավորի կարգավիճակը ոչինչ չի ավելացնի կամ պակասեցնի»,- այսօր խորհրդարանում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Ընդունում եմ, որ կառավարությունն անթերի չէ և սխալներ գործում է ու գործելու է, ինչպես Հայաստանում սրանից հետո գոյություն ունեցող բոլոր կառավարությունները։ Ասում են՝ խելոքները սովորում են ուրիշների սխալների վրա, հիմարները սովորում են իրենց սխալների վրա, բայց այդ ասացվածքը կապ չունի իրականության հետ, որովհետև ուրիշի սխալների վրա սովորելն անհնար է»:
«Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը Արցախի հարցը լուծի՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի՝ Արցախի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ԸՕ-ն ուզում էին փոխել, որպեսզի ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնեն. «Ընտրությունները լինելու են, և սև ու սպիտակի տրամաբանության մեջ դուք զրո ձայն եք ստանալու։ Ի վերջո, այս ռևանշիստական բաները թողեք, որովհետև դա ձեզ միայն վնասում է։ Դուք նույնիսկ չեք ուզում ընդդիմություն մնալու ձեր շանսը պահպանել։ Հին ԸՕ-ով դուք ընդհանրապես չեք անցնելու, ձեր միակ շանսը փոփոխված ԸՕ-ն է։ Դուք եք չէ՞ անընդհատ ասում՝ այս մթնոլորտը պետք է փոխենք։ Դուք եք այդ բարիկադները կառուցել»։
Այսօր խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր նախկին հայտարարությունը, որ ժողովրդից թալանվածը վերադարձվելու է ժողովրդին։ Փաշինյանը նշեց, որ ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամաբ կա 100 տոկոսով ապացուցված գործ։
«Որևէ մեկը չկասկածի, որ մարտի 1-ի գործը մինչև վերջ բացահայտվելու է»,- այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա հստակեցրեց, թե ովքեր կարող են նոր իշխանությունների ժամանակ պաշտոններ զբաղեցնել. «Մասնավորապես, եթե մենք չենք բացառում, որ ՀՀԿ-ն ներկայացրած անձինք կարող են համագործակցել մեզ հետ, հարց է առաջանում, թե ո՞րն է սահմանը»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, որի իմաստն այն է, որ մինչև 2018թ. ապրիլը Հայաստանում որոշիչ ուժ էր հանդիսանում տնտեսական, քրեական, քաղաքական էլիտան, իսկ դրանից հետո դոմինանտ ուժը դարձավ ժողովուրդը։
«Ռեյտինգային համակարգի պահպանումը չի կարող լուրջ իրավիճակ փոխել, կարող է ավելի շատ ծառայել հենց իշխանություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ՏԻՄ ընտրությունները Երևանի ավագանու ընտրությունների նման ազատ, արդար, թափանցիկ էին, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ հեղափոխությունն ամրապնդվում և տալիս է իր պտուղները։
Սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատարանից ակնկալում է արդարադատություն։
ՀՀ ԱԺ-ում 56 կողմ, 3 դեմ ձայներով չընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ առաջարկեց նոր ԸՕ քվեարկությունն անցկացնել ժամը 17։30-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների մի մասը դեռևս ուղևորվում է ԱԺ, որպեսզի մասնակցի քվեարկությանը։
«Պարոն Աշոտյանի ելույթի ոճը հիշեցնում էր «Ելք» խմբավորության պատգամավորների ոճը, երբ մենք հակափաստարկներ էինք ներկայացնում ԱԺ-ի հանձնաժողովների թվաքանակը մեկով պակասեցնելու վերաբերյալ, երբ փաստարկներ էինք բերում, թե ինչու պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով՝ ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նմանատիպ այլ հարցերով»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում քաղաքական ուժերին հորդորեց՝ չբռնանալ քաղաքական ուժերի ձևավորած կարծիքներին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի տպավորությամբ՝ ԱԺ-ում հերթական անգամ ստեղծել են խնդիր, որն ուզում են հերոսաբար հաղթահարել։